Դպրոցական ոչ մի հանդիսություն համեմատելու չէ «Այբուբենի հրաժեշտ»-ի հետ:
Այդ հրաժեշտն իրականում հանդիպումն է հայոց լեզվի ու հայ մանուկի:
Այդ հրաժեշտն արձանագրումն է առ այն, որ ևս մեկ սերունդ հայոց մարգարտաշար, ոսկեղենիկ այբուբենը տեղավորեց իր հոգու լայն բացված գրպաններում ու հարստացավ ազգային գանձով. այն գանձով, որը հիմքն ու պատվարն է կայացման հետագա ողջ ճանապարհին:
Ահա այսպիսի խորհախորհուրդ տոն-ծեսի էր նման 1-ին «բ» դասարանի հանդիսությունը:
Դասվար Ա. Հայրապետյանի նրբաճաշակ ձեռագիրը մանկավարժի իր հարուստ շտեմարանից վայեչագրություն դրոշմեց հերթական սերնդի հայոց լեզու անառիկ բերդ տանող դպրության ճանապարհին:
Ուսմասվար Ալինա Մկրտչյանը հանգամանալից վերլուծեց դաս-հանդեսն, ընդգծեց, որ այն իրենից ներկայացրել է հայրենասիրության շքերթ, իսկ հայոց տառերը՝ բերդապարիսպ, որով ամրապնդվեց սաների ինքնությունը:
Դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը բարձր գնահատականի արժանացրեց դասվարին, ջերմ շնորհավորանքի խոսք ուղղեց ծնողներին, ներկաներին, գրաճանաչության վկայականներ հանձնեց լուսաճաճանչ մանուկներին:
Կապանի N 5 հիմնական դպրոց