ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հնդկաստանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը

Մարտի 16, 2023
Սպորտային լուրեր

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Երեկ կայացել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, մասնակից երկրների դրոշների շքերթն ու առաջնության վիճակահանությունը: Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի դրոշակակիրը եղել է Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը։

Մրցումային առաջին օրը՝ մարտի 16-ին, Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացրել է 2022 թ. իրականացված աշխատանքները

Մարտի 16, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացրել է 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ըստ նախարարի՝ ավելի քան վեցամյա դադարից հետո 2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». «Մեր…

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Մարտի 15, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին:

Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ «Վ. Բրյուսովի անվան պետական…

Կայացել է Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Մարտի 15, 2023
Մշակութային լուրեր

2023 թ. լրանում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակները: Անվանի հայ արվեստագետների 100-ամյա հոբելյանները նշելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը:

Հոբելյանական հանձնաժողովը նախագահում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ՀՀ կրթության,…

Ազդարարվել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը

Մարտի 15, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին, ինչպես նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացմանը:

Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը,…

Արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորում. ԿԳՄՍ նախարարի տեղակալների ասուլիսը

Մարտի 15, 2023
Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ. մարտի 15-ից հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Արա Խզմալյանն ու Կարեն Գիլոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել գործընթացի վերաբերյալ:

Կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում…

Քննարկվել է Էրեբունի արգելոցի տարածքում գտնվող որմնանկարների հետագա պահպանության հարցը

Մարտի 15, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, գիտանախագծային փաստաթղթերի քննարկման, խորհրդակցման և որոշումների կայացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի 2023 թ. անդրանիկ նիստը կայացել է արտագնա ձևաչափով` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցների ու աշխատանքային խմբի անդամների այցի նպատակը թանգարանի տնօրենության հետ Էրեբունի պատմահնագիտական արգելոցի տարածքում գտնվող…

Մեկնարկում է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

Մարտի 15, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է պետական կամ հա­մայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխա­տողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն:

Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական հա­մակարգի» էլեկտրոնային մատյանում / at.emis.am / մարտի 15-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 18։00-ն:

Հայտարարությամբ…

Նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Մարտի 15, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ հետևյալ կազմով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:

Ժամանակավոր խորհուրդն իրականացնելու…

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կներկայացվի 6 հարթակով

Մարտի 15, 2023
Լուրեր կազմակերպություններից

2023 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 30-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում («Կատապուլտ տաղավար») կներկայացվեն «Կատապուլտ» ծրագրի կապսուլային նախագծերի մասնակիցները:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, բացահայտում է ծրագրի տաղանդավոր մասնակիցներին և նրանց արտադրանքը Հայաստանի ստեղծագործական տարբեր ոլորտներում:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կներկայացվի 6 հարթակով՝

ԿԱՊՍՈՒԼ 1: ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅԿԱԿԱՆ…

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…