ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Պարգևատրվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները

Ապրիլի 18, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր պարգևատրել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն գնահատելու աշակերտների գրանցած հաջողությունները։

«Մենք պետք է անենք հնարավորը՝ ստեղծելու այն պարարտ հողը և միջավայրը, որոնք մեր դպրոցականներին հնարավորություն կտան կյանքի կոչելու իրենց հետաքրքիր…

Տեղի է ունեցել «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով հրատարակված գրքերի շնորհանդեսը

Ապրիլի 18, 2023
Մշակութային լուրեր

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը:

Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել է…

Դասը վարում են հուշարձանները

Ապրիլի 18, 2023
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է:

Աշխարհով մեկ տարբեր միջոցառումների շարքում իր կարևոր տեղն ու դերն ունեցավ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի նախաձեռնած միջոցառումը քաղաքի դպրոցների շրջանակում:

Այս համատեքստում դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպիչ Հ. Մեսրոպյանի հետ այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր, ստանձնեցին հատկացված…

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ապրիլի 18, 2023
Սպորտային լուրեր

Ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ: Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափկչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին: Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը…

Ուսման վարձավճար՝ եկամտային հարկի վերադարձի փոխհատուցմամբ․ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը

Ապրիլի 18, 2023
Պաշտոնական

Կառավարության որոշմամբ լրամշակվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով ՀՀ հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է:

Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը՝ հաշվի առնելով աշխատաշուկայում մեծ պահանջարկ…

Սպարտակիդայի ծրագրով աշակերտների միջև անցկացվել են բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումները

Ապրիլի 18, 2023
Սպորտային լուրեր

8-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները:

Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի հավաքական թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Տավուշի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է…

Դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Ապրիլի 18, 2023
Պաշտոնական

2023 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 68 մասնակից արժանացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, իսկ 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել…

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ապրիլի 18, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Այսպիսով, Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող առաջնությունում:

Պոկում վարժությունում Սահակյանը հաջող է կատարել առաջին…

«Քո արվեստը դպրոցում» ծրագրին մասնակցելով՝ ձեռք եք բերում ոչ միայն գիտելիք, այլև արժեքային դաստիարակություն. Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 17, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 17-ից մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրի նոր փուլը:

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակից աշակերտներին՝ կարևորելով ծրագրի իրականացումը. «Այս ծրագրի շնորհիվ դուք…

Թմրամոլությունը ամենավտանգավոր մոլորություններից է

Ապրիլի 17, 2023
Դպրոցական անցուդարձ

Թմրամոլությունը 21-րդ դարի ամենավտանգավոր մոլորություններից մեկն է, որին զոհ են դառնում միլիոնավոր մարդիկ: Մեկ անգամ օգտագործելով՝ ալևս ի զորու չեն լինում հրաժարվել այդ «քաղցր» թույնից, քանի որ դժվար է կանգ առնել զառիվայր ու լպրծուն ճանապարհի վրա, որը տանում է դեպի կործանում:

Ապրիլի 14-ին Եղվարդի N 3 հիմնական դպրոցի IX ա…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: