ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի խոսքով՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում ներկայում չկա լիազորող նորմ, որով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու և վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ:
«Ցանկացած ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև փաստերի հիման վրա քաղաքականության մշակման համատեքստում կարևորվում են հավաստի վիճակագրական տվյալների հավաքումն ու ամփոփումը։ Մարզադպրոցների հավաստի վիճակագրական տվյալների առկայությունը, այդ թվում՝ գործող մարզաձևերը, խմբերի, պարապողների, մարզիչ-մանկավարժների թիվը, մարզադպրոցների սաների ցուցաբերած մարզական արդյունքները և այլ տեղեկություններ անհրաժեշտ են սպորտում զբաղվելու ցանկություն ունեցողներին ճիշտ ուղղորդելու հարցում»,- ասել է Հասմիկ Ավագյանը:
Նրա խոսքով՝ տեղեկատվական համակարգում կարտացոլվեն նաև մարզական զանգվածային միջոցառումներին վերաբերող, ինչպես նաև մարզական բարձր նվաճումների, այդ թվում՝ հաշմանդամային սպորտին վերաբերող վիճակագրական տվյալները: Կներառվեն նաև տարբեր մարզաձևերում և առաջնություններում, միջազգային մրցաշարերում ցուցաբերած մարզական բարձր արդյունքները, մեդալների ընդհանուր թիվը և այլ տվյալներ: Հասմիկ Ավագյանը նշել է՝ նախագծի ընդունումը կնպաստի զանգվածային, մեծ նվաճումների սպորտին և մանկապատանեկան մարզադպրոցներին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը, տվյալների հավաքագրման և կառավարման գործընթացի թվայնացմանը, ինչպես նաև վարչական ռեգիստրի վարմանը։
Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել՝ հանձնաժողովի կողմից ստացված 4 առաջարկները քննարկվել են և դիտարկվել: Նրա խոսքով՝ սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարումը կիրականացվի ԿԳՄՍ նախարարի հրամանով: Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող 26 մարզադպրոցներից 22-ը լրացրել են պահանջվող տեղեկատվությունը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Ողջույն հարգելի գործընկերներ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ֆասիլիտատոր (ուղղորդող): Մեր դերը սովորողի համար նպաստավոր միջավայր ստեղծելն է: Ներկայացնում եմ ԽԻԿ (Խթանում, Իմաստի ընկալում,…
Հարգելի՛ գործընկերներ, Եկեք մի պահ անկեղծ լինենք. մեր դպրոցական մշակույթում արմատացած մի կարծրատիպ կա՝ «ակտիվ աշակերտը լավագույն աշակերտն է»: Մենք սովոր ենք նրան, որ գիտելիքը պետք է լինի տեսանելի, բարձրաձայն…
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց