ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ այսօր քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով օրենսդրական փոփոխությունը, նշել է, որ այն կարևոր քայլ է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված որոշումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ արդեն իսկ տարկետման իրավունք ունեցող մի շարք քաղաքացիներ ընդունվում և սովորում են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում: Աշխարհի լավագույն բուհեր են դիտվում Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարանները։ Նշված կարգավորմամբ ՀՀ քաղաքացիները 2018 թվականից սկսած ստացել են տարկետումներ. մինչև այս պահը նշված հեղինակավոր բուհերում կրթությունը շարունակելու հնարավորություն են ստացել շուրջ 650 քաղաքացի, որոնցից 570-ը դեռևս շարունակում է իր ուսումնառությունը»։
Նախարարի նշմամբ՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բավականին ցածր է այս քաղաքացիների՝ ՀՀ վերադարձի, ստացած գիտելիքներն ու հմտությունները ի նպաստ մեր երկրի և տնտեսության զարգացման գործածելու ցուցանիշը:
«Արդեն իսկ բուհական ուսումնառությունն ավարտածների շրջանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ իրականում նրանց մեծ մասը չի վերադառնում. որպես հետևանք՝ մեր երկրում առկա է մարդկային կապիտալի արդյունավետ ներգրավման և զարգացման խնդիր: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեր երկրի զարգացման օրակարգը՝ առաջարկվում է հետևյալ մոտեցումը՝ տարկետում ստացած քաղաքացիները, որոնք կրթություն են ստացել միջազգային առաջատար բուհերում, ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի ՀՀ կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատելու հնարավորություն կստանան, որից հետո կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Կարծում ենք, որ հեղինակավոր բուհերում կրթություն ստացած որակյալ մասնագետներին անհրաժեշտ է ներգրավել աշխատանքային տարբեր ոլորտներում: Նպատակը՝ ձևավորված կարողությունների և գիտելիքի արդյունավետ օգտագործումն է մեր երկրի տնտեսության և գիտության տարբեր բնագավառներում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ առաջարկվող պարտադիր ժամկետի ավարտից հետո նշված քաղաքացիները կարող են իրենց գործունեությունը շարունակել մեր երկրում:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ընդգծել է նաև, որ հետագայում Կառավարության որոշմամբ կսահմանվեն և կկարգավորվեն աշխատանքային գործունեության պայմանները՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը և ծրագրի նպատակային նշանակությունը:
Ըստ նախարարի՝ ՀՀ վերադարձը խթանելու և ներգրավված մասնագետների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով փոփոխությունները տարածվելու են նաև Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1 կետով տարկետում ստացած և ուսումն ավարտած քաղաքացիների վրա։
Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փոփոխության նախագծին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Ողջույն հարգելի գործընկերներ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ֆասիլիտատոր (ուղղորդող): Մեր դերը սովորողի համար նպաստավոր միջավայր ստեղծելն է: Ներկայացնում եմ ԽԻԿ (Խթանում, Իմաստի ընկալում,…
Հարգելի՛ գործընկերներ, Եկեք մի պահ անկեղծ լինենք. մեր դպրոցական մշակույթում արմատացած մի կարծրատիպ կա՝ «ակտիվ աշակերտը լավագույն աշակերտն է»: Մենք սովոր ենք նրան, որ գիտելիքը պետք է լինի տեսանելի, բարձրաձայն…
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց