ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մարդու ժառանգական հիվանդությունները

Դեկտեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

 

 Բաց դաս «Կենսաբանություն» առարկայից

Դեկտեմբերի 6-ին դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Գ.Հակոբյանը XI Ե դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացրեց դաս «Մարդու ժառանգական հիվանդությունները» թեմայով: Դասը հագեցած էր ուսումնական նոր մեթոդներով, թեմային վերաբերող նկարներով, հետաքրքրաշարժ նյութերով:

Հրաշալի, երջանիկ վայրկյաններ…

Դեկտեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

Զրը՜նգ, զրը՜նգ…Ծոր է տալիս զանգը դպրոցի…Արդեն 50 տարի, 50 սեպտեմբեր, 50 աշուն, ձմեռ, գարուն…Մի ամբողջ կյանք…

Երջանիկ վայրկյաններ ապրեց Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը դեկտեմբերի 2-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Վերհուշն ու ներկան միախառնվել և դահլիճ էին բերել զգացմունքներ, որոնք երախտագիտություն ու…

Մեկ աչքով տխուր, մյուս աչքով ծիծղուն

Դեկտեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

Ուրախություն, ծիծաղ, խնդություն ու տխրություն միահյուսվել է Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին «ա» դասարանում: 

Նախ ոգեկոչման մոմավառություն էր երկրաշարժի զոհերի հիշատակին: Այդ պատմությանը երեխաները ծանոթացան չար հեքիաթի ձևաչափով...

Ապա… ապա ծննդյան տոն էր, ապա բարեմաղթանքներ ու ժպտուն աչքեր:

Մալենայի և Արմենի ծննդյան օրն էր

-Այո՛, երեխաներ, վշտի ամպն այսպես…

Թումանյանի պոեմները

Դեկտեմբերի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

Լինում են պահեր, երբ բառերն անգամ համրանում են․․․

Այդպիսի մթնոլորտ էր Վանաձորի N 18 միջնակարգ  դպրոցի 11-րդ «Ա» դասարանում։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, դպրոցի փոխտնօրեն՝ Տաթևիկ Մարաբյանը կազմակերպել էր գրաքննադատական դաս-միջոցառում՝  նվիրված Հովհաննես Թումանյանի պոեմներին։ Միջոցառման մասնակիցները հայտնվեցին պոեմների աշխարհում և ամբողջովին վերապրեցին մեծ լոռեցու արվեստի վեհությունը՝ հայտնվելով Լոռվա…

«Ընտանիք» կենտրոն. Գյումրին ապրում է... հոգևոր երգերը վերհառնում...մարդասիրությունն արմատանում

Դեկտեմբերի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 6-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակը մասնակցեց ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպված Հոգևոր երգերի մարզային 4-րդ փառատոնին՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերին: Միջոցառումն անցկացվեց Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում` մարզի երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան կենտրոնների երգչախմբերի և այլ անհատ կատարողների մասնակցությամբ: 

Փառատոնին…

‹‹Ընտանիք›› կենտրոն. ‹‹Ես մի զարկն եմ քո բազկի›› խորագրով ծրագիր` Տավուշի սահմանամերձ  բնակավայրերում

Դեկտեմբերի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

‹‹Ձեռքդ դի´ր նախահայրերիդ հզոր աջի մեջ և դու պիտի զգաս,

թե ինչպես ուժեղ է զարկում սիրտդ, զորեղանում բազուկդ, պողպատանում կամքդ››։

Գ Նժդեհ

 

ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նոյեմբերի 22-ից 25-ը ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզում իրականացրեց կրթամշակութային ծրագիր՝  ‹‹Ես մի զարկն եմ քո բազկի›› խորագրով։

Ծրագրի նպատակն էր ծանոթանալ…

ՈՒրիշի վիշտ չի լինում

Դեկտեմբերի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Այսօր երկրաշարժի 29-րդ տարելիցն է: Կապանի N 5 հիմնական դպրոցի 5-րդ բ դասարանում ոգեկոչման ճեպադաս կայացավ:

Դասղեկ Արաքսյա Քարամյանն  մեկ տասնյակը բոլորած աշակերտներին ծանոթացրեց մեր պատմության օրվա` 1988թ. դեկտեմբերի 7-ի  արյունոտ էջին:

Յոթնախորհուրդ վառվող մոմերի ներքո նորաբողբոջ ծառի խորհուրդը ապագայի հավատն ու հույսը դրոշմեց փոքրիկների աչքերում:

- Մայրիկս ինձ այդ…

Դեկտեմբերի 7. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Դեկտեմբերի 7, 2017
Օրվա խորհուրդ

Սպիտակի երկրաշարժ. տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսային մասում (այն ժամանակ Խորհրդային Միությանկազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին։ Երկրաշարժն ունեցել է 6.8 մագնիտուդ իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (Արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Սպիտակ, Լենինական…

«Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում

Դեկտեմբերի 6, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով  լրացում է կատարվել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության  հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում: Համաձայն հրամանի՝ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում, մասնավորապես  Ս. Շահումյանի անվան թիվ 1, Երևանի թիվ 34,61,76,78,86,128 հիմնական դպրոցներում, ինչպես նաև…

Տիեզերք

Դեկտեմբերի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Տիեզերքիը միշտ առեղծվածային է յուրաքանչյուր մարդու համար: Այն հետաքրքրել է մարդուն հնագույն ժամանակներից: Ամեն աշակերտի մոտ ծնվում են բազմաթիվ հարցեր գիշերվա ու ցերեկվա, տարվա եղանակների հերթագայման վերաբերյալ:

Այսօր Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում Ռ.Ստեփանյանը բնագիտությունից «Տիեզերք» թեմայի ամփոփման դաս անցկացրեց: Նա կիրառեց ուսուցման ժամանակակից մեթոդները: Այն…

  • Խմբային աշխատանքի դերը

    Թեմայի հեղինակ՝ Sonulik

    Խմբային աշխատանքների կիրառումը տարրական դպրոցում արդյո՞ք խրախուսում եք: Եվ այն հնարավորինս անաղմուկ կազմակերպելու ի՞նչ եղանակներ կառաջարկեք:

  • Միավորային գնահատման բացակայությունը

    Թեմայի հեղինակ՝ Sonulik

    Տարրական դպրոցում միավորային գնահատման փոխարինումը բնութագրիչներով արդյո՞ք նվազեցրել է սովորողների մոտ ուսման նկատմամբ մոտիվացիան ու հետաքրքրվածությունը: Եվ ի՞նչ մեթոդներ կառաջարկեք նրանց մոտ ուսման նկատմամբ հետաքրքրության խթանման համար:

  • ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԴԵՐԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ Անի Ամիրյան

    ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ձեռք բերած մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակության բովանդակության, «Մաթեմատիկա» առարկայի նպատակների, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրությունները փաստում են, որ ներկա ժամանակներում շեշտը հիմնականում…

  • Խիստ կամ չափազանց ընկերական, թե պահանջկոտ ու աջակցող ուսուցիչ

    Թեմայի հեղինակ՝ arev85@yahoo.com

    Խիստ ուսուցիչը կարող է ապահովել կարգապահություն, հստակ կանոններ և պատասխանատվություն, բայց չափազանց խստությունը երբեմն առաջացնում է վախ և նվազեցնում սովորելու մոտիվացիան: Ընկերական ուսուցիչը ստեղծում է վստահության ու ազատ հաղորդակցության մթնոլորտ,…

  • Ինտերակտիվ մեթոդների և ՏՀՏ գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասընթացին

    Թեմայի հեղինակ՝ Anna Har

    ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՏՀՏ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ Մեթոդական մշակում և գործնական ուղեցույց «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի օրինակով: Հեղինակ՝ Աննա Հարությունյան Սույն մեթոդական աշխատանքում ներկայացված է 1-ին դասարանում…