«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն». Եղիշե
Փետրվարի 28-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց կլոր սեղան՝ նվիրված Վարդանանց տոնին: Միջոցառման նպատակն էր խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և արժևորել հավատքի դերը ազգապաhպանության գործում:
Ներկայացնելով Հայաստանի ռազմաքաղաքական վիճակը հինգերորդ դարում՝ ուսանողները մեկնաբանեցին 449 թվականին Արտաշատում հրավիրված ժողովը: Հայոց նախարարների և հոգևորականների կերպարները մարմնավորած ուսանողներն ավելի պատկերավոր դարձրին Վարդան զորավարի և Վասակ Սյունեցու երկխոսությունը, Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսի վճռորոշ դիրքորոշումը և Հազկերտի ուղարկած հրովարտակի մերժումը:
Խրոխտ հնչեց սպարապետ Վարդան Մամիկոնյանի հորդորը զինակիցներին: Նրանք մտովի տեղափոխվեցին 451 թվական՝ Ավարայրի դաշտ և ակամայից մասնակցեցին հանուն հավատի ու հայրենիքի մղվող կենաց ու մահու պայքարին:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ճակատամարտի մասին վերլուծական տեսանյութեր:
Ավարայրի ճակատամարտի դասերը ուսանողներին սերմանեցին հավատարիմ մնալ քաջաց պատգամին. լինել հայրենասեր, ազգասեր, եկեղեցասեր, ամուր պահել հայրենի երկրի սահմանները, ներս չթողնել հազկերտներին և փակ պահել իրենց հոգու դռները կեղծ բարեպաշտների առաջ:
Դարեր են անցել... այսօր էլ ծնվում են Վարդաններ, ովքեր սահմանին կանգնած՝ անձնվիրաբար պայքարում են վասն հայրենյաց, վասն հավատի, ում համար թանկ և նվիրական սկզբունքներ են Մայր հայրենիքը, քրիստոնյա եկեղեցին և սրբատառ մայրենին:
Հումանիտար մեթոդմիավորում
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց