ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բուն Բարեկենդան

Մարտի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 28-ին Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի 6ե դասարանը նշեց Բուն Բարեկենդանը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվումէ Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները,…

Փոխգործակցության համաձայնագրի ստորագրում

Մարտի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Մարտի 2-ը առանձնահատուկ օր էր  Հրազդանի Հ. Օրբելու անվան հ.13 ավագ դպրոցում,ուր հյուրընկալվել էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ժան Մարկ Լավեստը և ռեկտորի տեղակալ պարոն Ար. Նավոյանը՝  դպրոցի հետ փոխգործակցության համաձայնագիր կնքելու համար: 11-րդ դասարացիներ Միլանա Հուսիկյանը, Մարիետա Մկրտչյանը, Ասթինե Սայադյանը անթերի ֆրանսերենով դիմավորեցին հյուրերին և ներկայացրին դպրոցի պատմությունը,…

Դասը վարում են աշակերտները

Մարտի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Մարտի 1-ին Վ.Համբարձումյանի անվան հ․10 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները վարեցին դասը՝ ներկայացնելով Սինգապուրը:Հետաքրքիր վերլուծական տրամաբանությամբ և տեղեկատվական պաշարներով հագեցած դաս էր:Աշակերտները խոսեցին ազգաբնակչության, արդյունաբերության մասին, ներկայացրեցին նաև երկրի զարգացման ողջ գործընթացը:Սինգապուրը որպես երրորդ տիպի պետություն այսօր դարձել է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը Լի Կուան Յուի ղեկավարությամբ:Երեխաները հույս ունեն, որ…

Մայրենիի փառաբանման տոնը Աբովյանի հ.6 ավագ դպրոցում

Մարտի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

  Հնամենի հայոց լեզվի հմայքը, նրա նրբությամբ,տրամաբանվածությամբ հրապուրվելու ձգտումը համակել էր մեր դպրոցի սաներին,ովքեր փետրվարի 21-ին հենց դպրոցի շքամուտքում համապատասխան ձևավորում և գեղարվեստական համար էին պատրաստել` նվիրելով մայրենիի փառաբանմանը: 8-րդ և 9-րդ դասարանների ներկայացուցիչները` Հովհաննեսը և Նելլին, հնագիտական ձեռագրերից պեղում և հանդիսատեսի դատին էին հանձնում հետաքրքրաշարժ նյութեր, որոնցում ամրագրվում էր,…

Այսօր Դպրոցական սննդի միջազգային օրն է

Մարտի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր նշվել է Դպրոցական սննդի օրը, որը 2012 թվականից աշխարհում նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: Այս տարի գլոբալ շարժման անդամ է դարձել նաև Հայաստանը, որտեղ 2014 թվականից իրականացվում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը: Միջոցառմանը մասնակիցներին ողջունել և շնորհավորել է…

Երգչախմբի անակնկալը

Մարտի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

    Գարնանամուտին Կապանի հ.5 հիմնական դպրոցին հաճելի անակնկալ մատուցեց դպրոցի  երգչախումբը:

    Երաժշտության ուսուցչուհի Մ.Խամփերյանի ղեկավարությամբ երգչախմբի փոքրիկ երգիչ-դերասանները բեմադրեցին Նիկոլ Գալանտերյանի «Սևուկ ուլիկ» մանկական օպերան: Մեծ բավականություն ստացած հանդիսատեսը որոտընդոստ ծափահարություններով իր հիացմունքն էր արտահայտում:

      Միջոցառումը իսկական տոնական նվեր էր ուսուցչուհիներին, մայրիկներին, աշակերտուհիներին:                                                                                                                    

Կապանի…

Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Մարտի 7, 2017
Պաշտոնական

Կրթության և գիտության համակարգի սիրելի կանայք,

Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Բոլոր ժամանակներում հայ կինը եղել է ընտանիքի հենասյունը,  հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` սերնդեսերունդ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի: Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: 

 Հանդիպում Կապանի  Արտակարգ Իրավիճակների ներկայացուվիչների հետ

Մարտի 7, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ․11 միջնակարգ դպրոցում մարտի 3- ին տեղի ունեցավ  հանդիպում Սյունիքի փրկարարական ծառայության Կապանի  Արտակարգ Իրավիճակների ներկայացուվիչների՝ ճգնաժամային կառավարման պետ՝ Ռոմա Սահակյանի և ճգնաժամային կառավարման հրահանգիչ՝ Վարանցով Սահադյանի հանդիպումը աշակերտների հետ: Նրանք կազմակերպեցին նախապատրաստական տարհանում, որը կատարվեց արագ՝ պահպանելով նախատեսված կանոնները: Վերջում նարանք  զրուցեցին աշակերտների հետ, խորհուրդներ տվեցին և պատասխանեցին…

Քննարկվել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները

Մարտի 6, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ», «Պահանջատեր հասարակություն. Պատասխանատու կառավարում», «Հանրային քաղաքականություն» հասարակական կազմակերպությունների և USAID-ի Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել վերոնշյալ կազմակերպությունների «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝…

Մեր գրադարանի հյուրասրահը

Մարտի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

  Մարտի 6-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի գրադարանի հերթական հյուրն էր` Եղիշե Չարենցն  իր կյանքի գործունեությամբ և ստեղծագործություններով:

   Գրադարանավարուհիներ Գ. Հարությունյանը և Ն. Ասատրյանը միջին դասարանախմբերի  աշակերտների   միջոցով ներկայացրեցին Չարենցի բոցաշունչ կյանքն ու նույն երանգի ստեղծագործությունները: Աշակերտները Չարենցի անհուն հայրենասիրությունը համատեղեցին նրա անձնազոհությանը և խիզախումներին:

   Միջոցառման ամբողջ ընթացքում…

  • Գծապատկերներ

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի խորհրդակցել բարդ ստորադասական նախադասությունների գծապատկերների շուրջ: Նկատում եմ, որ աշակերտների համար դժվար է որոշել երկրորդական նախադասության բնույթը: Ունե՞ք մշակված պարզ մեթոդներ կամ «հուշող» հարցեր, որոնք օգնում են…

  • Տեսողական և թվային նյութերի կիրառումը ուսուցման արդյունավետության բարձրացման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Լուսյա Ավետիսյան

    Հարգելի՛ գործընկերներ , հետաքրքիր է և կարևոր ձեր կարծիքը Արդյո՞ք թվային նյութը միշտ բարձրացնում է դասի արդյունավետությունը: Ի՞նչ տարբերություն կա «դասը հետաքրքիր դարձնելու» և «դասը արդյունավետ դարձնելու» միջև: Որքա՞ն պետք…

  • Ներառական կրթություն

    Թեմայի հեղինակ՝ Էդիտա Հալաջյան

    Գործընկերների խնդրանքով այս անգամ քննարկենք ներառական կրթության թեման: Ներառական կրթության հիմքում ընկած է այն գաղափարը, որ ուսումնական գործընթացը պետք է հարմարվի երեխային, և ոչ թե հակառակը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք…

  • «Խաղի միջոցով կրթել և դաստիարակել․ երբ ուսուցումը սկսվում է հետաքրքրությունից»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…

  • Ինչպես երեխային դարձնել ընթերցող

    Թեմայի հեղինակ՝ Իսկուհի Բալյան

    Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…