ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Ոսկե աշունը» Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանում

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Արմավիրի  թիվ 8 հիմնական դպրոցի «Գտնված երազ» նախակրթարանում «Ոսկե աշուն»   էր։ Նախակրթարանի սաներն իրենց գեղեցիկ երգով, պարով ու աշունը գովերգող խոսքերով դահլիճ էին բերել Հայաստանի աշունը՝  իր ողջ ճոխությամբ, առատությամբ  ու  ոսկեդեղին  գույներով։

Երեխաներն իրենց փոքրիկ ելույթներով բնութագրեցին աշունն իր ողջ հմայքով։

Դահլիճը զարդարված էր վառ  ծիրանի, կարմիր, դեղին գույներով,…

Մի կյանքի պատմություն

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Գյումրու թիվ մեկ ավագ դպրոցում անցկացվեց ևս մեկ ինքնատիպ դաս հայ գրականությունից: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նուբար Ղարագյոզյանը:

12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտները ներկայացնում էին իրենց ստեղծագործությունները` «Մի կյանքի պատմություն» վերնագրով: Դասի ակադեմիական նպատակը երեխաների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն էր, վերլուծական մտքի ձևավորումը: Դասի սոցիալական…

Առաջին անգամ ընտրող. ընտրություններ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում ընտրություններ էին։ Այո, ընտրություններ, բայց ոչ համապետական, այլ «Առաջին անգամ ընտրող» ծրագրի շրջանակներում X-XII դասարանների աշակերտները գործնական ընտրություններ էին անցկացնում։ Նրանք իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառեցին գործնականում՝ ընտրելով նախագահ։ Թեկնածուները 4-ն էին՝ իրենց թիմերով, նախընտրական ծրագրերով, հանդիպումների ժամանակացույցով։ Հանձնաժողովն էլ արհեստավարժ էր, խստապահանջ և անաչառ։…

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի սեմինար

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպվեց սեմինար՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան:

Սեմինարի ընթացքում աշակերտները ներկայացրին ՄԻԱՎ – ՁԻԱՀ –ի առաջացման պատճառները, զարգացման պատմությունը, վիճակագրական տվյալներ և ՄԱԿ – ի միջազգային կոնվենցիաները:

Ցուցադրվեցին տեսանյութեր, համակարգչային սահիկներ:

Միջոցառման վերջում կենսաբանության ուսուցչուհին ամփոփեց միջոցառումը: Բարձր դասարանցիներին ուղղված…

Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտական թիմի հերթական հաղթանակը

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 26-ին Երևանում ՀՀ Վճռաբեկ Դատարանում կայացավ «Դատախաղ մրցույթի» եզրափակիչ խաղը, որը կազմակերպվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Դատական դեպարտամենտի աջակցությամբ Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտական թիմը, որում ներկայացված էին 10-12-րդ դասարանների 5 աշակերտներ (Էրիկ Ասլանյան, Նարե Կոստանդյան, Մերի Մարանդյան, Էդուարդա…

Առաջին անգամ ընտրող. ընտրություններ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

«Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը նպատակ ունի երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Ծրագրով նախատեսվում է ինչպես տեսական գիտելիքի փոխանցում, այնպես էլ գործնական պարապմունքների անցկացում` ավագ դպրոցում սովորողներին ընտրական գործընթացին մասնակցելու առաջին հմտությունները դեռևս դպրոցում ձեռքբերելու հնարավորություն ընձեռելու նպատակով:

«Առաջին…

Գազի բացման հանդիսավոր արարողություն Սուրենավանի միջնակարգ դպրոցում

Դեկտեմբերի 5, 2016
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 24-ին  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել էր Սուրենավանի միջնակարգ դպրոց՝ մասնակցելու գազի միացման հանդիսավոր արարողությանը, որին իրենց ներկայությամբ պատվել էին նաև փոխմարզպետ Ի. Շադյանը, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Գասպարյանը, Արարատի ԳԳՄ տնօրեն Է. Ավոյանը, համայնքապետ Կ. Կարապետյանը, Արարատ քաղաքի «Զոհված և վիրավոր ազատամարտիկների…

Գերմաներեն լեզվի դասավանդման հայեցակարգը հանդիպման առանցքում

Դեկտեմբերի 2, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որ կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները:

Ողջունելով պատվիրակությանը` նախարարը  նշել է, որ կրթության ոլորտում  գերմանական ներկայությունը  գրեթե բոլոր ուղղություններով շոշափելի արդյունք է արձանագրել: Թերևս…

Արարատյան բակալավրիատը կներկայացվի ՀՀ մարզային դպրոցներին

Դեկտեմբերի 2, 2016
Լուրեր կազմակերպություններից

Միջազգային չափանիշներին համապատասխան նոր կրթական ծրագիրը՝ Արարատյան բակալավրիատը, ներդրվում է ՀՀ մարզային՝ ավագ բաղադրիչ ունեցող դպրոցներում։ Այս նպատակով ս․ թ․ դեկտեմբերի 5-ից 15-ը «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանի բոլոր մարզերում կանցկացնի հանրային լսումներ։

«Այբ» կրթական հիմնադրամի պատվիրակությունը կայցելի ՀՀ բոլոր մարզեր՝ հանդիպելու 800-ից ավելի դպրոցների ներկայացուցիչների հետ, ծանոթացնելու ծրագրի նպատակներին, տեսլականին,…