ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցությունը շարունակվում է

Մարտի 3, 2017
Դպրոցական անցուդարձ

Մարտի 2-ին մեր դպրոցում կազմակերպվեց քննարկում անգլերենի դասավանդման ժամանակակից մեթոդների վերաբերյալ: Լայն ու ակտիվ քննարկումը ծավալվեց ԵՊՀ-ի անգլիական բանասիրության ամբիոնի բանասիրական գիտությունների քեկնածու, դոցենտ Օ.Շ.Պողոսյանի և Երևանի հ.148 ավագ դպրոցի «Օտար լեզուների» մասնախմբի անդամների, դպրոցի աշակերտների միջև:
Քննարկումը բացառապես անգլերենով էր, և մեր աշակերտների վստահ արտահայտվելը վկայում էր, որ դպրոցում անգլերենի դասավանդումը համապատասխանում է ժամանակակից պահանջներին:
Այս և նմանատիպ հանդիպում - միջոցառումները ունեն մեկ նպատակ` աջակից լինել ուսուցչին, զարգացնել աշակերտների բանավոր և գրավոր կարողությունները: