ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի օր

Մարտի 2, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես «Մայրենիի օր»:
Նորից աշխուժություն էր Մասիսի N5 ավագ դպրոցում: Սովորողները նշում էին Մայրենիի օրը: Հավաքվածները լսում էին արքայական լեզվի հնչյունները` Նարեկացուց մինչև Խորենացի, Քուչակ, Չարենց ու Պարույր Սևակ:
Սովորողները շեշտեցին, որ «Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:

Միջոցառումը հեղինակը ավարտեց Մեծն Տերյանի խոսքերով. «Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը»: