ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում այսօր բացվել է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այն մեծ ավանդույթներ և տասնամյակների պատմություն ունեցող ցուցահանդես է: «Նման միջոցառումների շնորհիվ կարողանում ենք հստակեցնել մեր առաջնահերթությունները, հասարակությանը ներկայացնել մեր կրթական ծրագրերը, արդի տեխնոլոգիաները, ինչպես նաև հասկանալ կրթական հիմնական ուղղություննները և փորձել միջազգային չափանիշներին համընթաց ծրագրեր իրականացնել: Այս ցուցահանդեսի ընթացքում հնարավորություն ունենք երկու ուղղությամբ աշխատել՝ նախ ցուցադրել մեր կրթական արտադրանքը, հասկանալ՝ ինչ աստիճանի վրա է այն գտնվում, ապա նաև առիթ ստեղծել՝ ծանոթանալու ՌԴ բուհերի առաջավոր փորձին և կիրառել այն, ինչպես նաև համագործակցության նոր եզրեր գտնել»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: «Ազգային կրթական համակարգերը կարող են ուժեղանալ և որակ արձանագրել՝ միայն քաղաքակրթական մեծ դաշտերում աշխատելու ընթացքում»,-ընդգծել է նախարարը:
Միջոցառման մասնակիցներին ուղերձ էր հղել նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանը. «Ժամանակակից աշխարհում կրթությունը համարվում է երկրի տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը, իսկ կրթության արտահանումը՝ կարևոր գործոն՝ երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից: Ռուսաստանի կրթական քաղաքականության մեջ տվյալ գործընթացը կարևոր դեր է խաղում: Այդ պատճառով մենք կարևորում ենք կրթության ոլորտում ՌԴ և ՀՀ արդյունավետ համագործակցությունն ինչպես ավանդական և այնպես էլ նոր համատեղ ծրագրերի իրականացման և ուսանողների շարժունության մեծացման ուղղությամբ»,-մասնավորապես նշված էր դեսպանի ուղերձում:
Առաջին անգամ «Կրթություն XXI դար» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի պատմական արխիվը առանձին տաղավարներով ներկայացրել է Հայաստանի և Ռուսաստանի 19-20-րդ դարերի աշխարհիկ և հոգևոր կրթությանն առնչվող եզակի փաստաթղթեր: Ցուցահանդեսի ընթացքում Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնն իր հերթին ներկայացրել է ՌԴ առաջատար բուհերում անվճար ուսանելու ծրագիր, ինչպես նաև անցկացրել ավելի քան 200 դիմորդների մրցութային ընտրություն՝ կրթական բոլոր մակարդակներում 2017-18 ուս տարում սովորելու համար:
Նշենք, որ այս տարի «Կրթություն XXI դար» ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 50 կազմակերպություն՝ բուհեր, քոլեջներ, ուսումնարաններ, ինչպես նաև հետբուհական կրթական բազմաթիվ ծրագրեր ներկայացնող հաստատություններ, այդ թվում՝ 10-ից ավելի բարձրագույն ուսումնական հաստատություններ ՌԴ-ից: Ցուցահանդեսին մասնակից ընկերությունները դիմորդներին կներկայացրեն ուսհաստատություններում ընդունելության կանոնների, կրթական արտոնությունների, քննությունների և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն: Այցելուները կծանոթանան ազգային և միջազգային փորձին, կրթական, գիտական, տեղեկատվական միջավայրի ստեղծման մոտեցումներին: Բացի հիմնական մասնագիտությունից, աշակերտները և ուսանողները կարող են ընտրել լրացուցիչ կրթության տարբերակներ՝ դասընթացներ լեզվի կենտրոններում, քննությունների նախապատրաստական դասընթացներ, կրթական ծրագրեր արտերկրում: Ցուցահանդեսն իր աշխատանքները կշարունակի մինչև մարտի 3-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց