ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երգչախմբի անակնկալը

Մարտի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

    Գարնանամուտին Կապանի հ.5 հիմնական դպրոցին հաճելի անակնկալ մատուցեց դպրոցի  երգչախումբը:

    Երաժշտության ուսուցչուհի Մ.Խամփերյանի ղեկավարությամբ երգչախմբի փոքրիկ երգիչ-դերասանները բեմադրեցին Նիկոլ Գալանտերյանի «Սևուկ ուլիկ» մանկական օպերան: Մեծ բավականություն ստացած հանդիսատեսը որոտընդոստ ծափահարություններով իր հիացմունքն էր արտահայտում:

      Միջոցառումը իսկական տոնական նվեր էր ուսուցչուհիներին, մայրիկներին, աշակերտուհիներին:                                                                                                                    

Կապանի հ.5 հիմնական դպրոց