ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի փառաբանման տոնը Աբովյանի հ.6 ավագ դպրոցում

Մարտի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

  Հնամենի հայոց լեզվի հմայքը, նրա նրբությամբ,տրամաբանվածությամբ հրապուրվելու ձգտումը համակել էր մեր դպրոցի սաներին,ովքեր փետրվարի 21-ին հենց դպրոցի շքամուտքում համապատասխան ձևավորում և գեղարվեստական համար էին պատրաստել` նվիրելով մայրենիի փառաբանմանը: 8-րդ և 9-րդ դասարանների ներկայացուցիչները` Հովհաննեսը և Նելլին, հնագիտական ձեռագրերից պեղում և հանդիսատեսի դատին էին հանձնում հետաքրքրաշարժ նյութեր, որոնցում ամրագրվում էր, որ հայերենը շտեմարանն է ազգի հոգևոր գանձերի, այն հայրերի քրտինքով շաղախված ազնիվ հորովել է ու մայրական կաթնաբույր մրմունջ:Մեկ այլ ավանդական` գիրք նվիրելու օրվա հրաշագեղ շարունակությունն էր այս հանդիսությունը:Ի դեպ, դպրոցի գրադարանավարը, ավանդույթի համաձայն, գրքեր նվիրեց:

   Փետրվարի 21-ին մեր դասամիջոցներն էլ իմաստավորվեցին մայրենիի իմացությամբ.աշակերտական խորհրդի նախագահը,համապատասխան հանձնախմբով, շրջում էր և բոլորին ուղղում մայրենիի անաղարտությունը փաստող հարցեր,որոնցով ստուգվում էր մեր աշակերտների լեզվական իմացությունը:Հաղթողը` Անի Կարապետյանը, պարգևատրվեց խորհրդանշական նվերով:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ` Ռ. Աֆյան