ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոխգործակցության համաձայնագրի ստորագրում

Մարտի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Մարտի 2-ը առանձնահատուկ օր էր  Հրազդանի Հ. Օրբելու անվան հ.13 ավագ դպրոցում,ուր հյուրընկալվել էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ժան Մարկ Լավեստը և ռեկտորի տեղակալ պարոն Ար. Նավոյանը՝  դպրոցի հետ փոխգործակցության համաձայնագիր կնքելու համար: 11-րդ դասարացիներ Միլանա Հուսիկյանը, Մարիետա Մկրտչյանը, Ասթինե Սայադյանը անթերի ֆրանսերենով դիմավորեցին հյուրերին և ներկայացրին դպրոցի պատմությունը, նվաճումները, շրջայց կատարեցին ողջ դպրոցով: Ֆրանսերենի ուսուցչուհիներ Աննա Դերունյանը և Արմինե Վարդանյանը նախապատրաստել  էին գողտրիկ մի միջոցառում՝ նվիրված փոխգործակցության համաձայնագրի  ստորագրմանը և ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Այսուհետ մեր դպրոցի սովորողները ֆրանսիական համալսարան ընդունվելիս կունենան զգալի արտոնություններ:

Օտար լեզուների մեթոդմիավորում