Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր նշվել է Դպրոցական սննդի օրը, որը 2012 թվականից աշխարհում նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: Այս տարի գլոբալ շարժման անդամ է դարձել նաև Հայաստանը, որտեղ 2014 թվականից իրականացվում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը: Միջոցառմանը մասնակիցներին ողջունել և շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը: «Արդեն 5-րդ տարին ողջ աշխարհում մարտի 9-ը նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարին 1-4-րդ դասարանների երեխաները ստանում են սնունդ: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ կառավարության և Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի ջանքերով: 2014 թվականից առ այսօր ՀՀ կառավարությունն իրականացնում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում, աﬔն օր սնունդ է մատակարարվում մոտ 93.000 երեխաների: Սեպտեմբերից կավելանա նաև չորրորդ մարզը` Տավուշը»,-նշել է Բագրատ Եսայանը` ընդգծելով, որ ամենօրյա սննդարար կերակուրն անապահով ընտանիքների երեխաների համար կարևոր հարցի լուծում է: Ըստ նախարարի խորհրդականի` ծրագրի շրջանակում աշակերտները նաև գիտելիքներ են ստանում առողջ սննդի վերաբերյալ: «Մենք դեմ ենք գազավորված և շաքարով հագեցած ըմպելիքների օգտագործմանը: Եվ այս քարոզչությունը տարիներ շարունակ իրականացվել է Հայաստանի տարբեր դպրոցներում»,-նշել է Բագրատ Եսայանը` հավելելով, որ որպես «Դպրոցական կայուն սնունդ» հիﬓադրաﬕ տնօրեն` կանի հնարավորը, որ մոտ ապագայում ծրագիրը ներդրվի նաև Երևանի բոլոր դպրոցներում: «Հույս ունեմ, որ Երևանում այս ծրագրի ներդրվելուց հետո կունենանք շատ ավելի լավ պայմաններ, ուսման մակարդակի բարձրացում և գիտելիքի ավելի լավ յուրացում»,-նշել է Բագրատ Եսայանը` աշակերտներին հորդորելով առավել ուշադիր լինել սննդի ընտրության հարցում:
Միջոցառման ընթացքում աշակերտները թեմատիկ խաղերի և վիկտորինաների միջոցով ծանոթացել են առողջ սննդի տեսակներին և լսել հետաքրքիր պատմություններ` առողջ ապրելակերպի վերաբերյալ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան