Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 95-ամյակի առիթով կրթօջախում բացվել է հայ նշանավոր գեղանկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի կիսանդրին: ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ իր դռներն է բացել նաև վերանորոգված «Թերլեմեզյան» ցուցասրահը: Հանրության դատին է հանձնվել «Սերունդներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր քոլեջի դասախոսների և շրջանավարտների շուրջ 70 ստեղծագործություն: Կրթօջախի 95-ամյա հոբելյանի առթիվ ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ներկաներին է փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարարի ուղերձը, որում, մասնավորապես, ասված էր. «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գոյության երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազմաթիվ ձեռքբերումներով: Քոլեջի ուսումնառությունն անցած շատ ու շատ գեղանկարիչներ լայն ճանաչում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Կրթօջախն ավարտած հայտնի նկարիչների` Հայաստանի ազգային պատկերասրահը զարդարող շատ գործեր իրենց ինքնատիպ լուծումներով հիացմունք են պատճառում Հայաստան այցելող բազմաթիվ հյուրերի ու զբոսաշրջիկների: Մեծ է քոլեջի ակտիվ ստեղծագործական կյանքով ապրող մանկավարժական կոլեկտիվի դերը երիտասարդ սերնդի կրթության, դաստիարակության և բարձրորակ մասնագետ-կադրերի պատրաստման գործում և հոբելյանի կապակցությամբ առանձնակի շնորհավորում եմ մանկավարժներին, որոնցից շատերն ունեն երկարամյա աշխատանքի փորձ և մեծ սիրով ու նվիրումով իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցում են երիտասարդ սերնդին: Սիրելի՛ ուսանողներ, հավատարիմ մնալով հայկական արվեստի լավագույն ավանդույթներին, դուք այսօր էլ ձեր աշխատանքներում արտահայտում եք մեր ժողովրդի աշխարհընկալումը, հաստատում մշակույթի հանդեպ սերը, լավատեսությունն ու ապրելու և արարելու իրավունքը: Համոզված եմ, որ ձեր օգնությամբ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, ապագայում ևս հավատարիմ մնալով իր ավանդույթներին, իրականացնելու է գնահատանքի արժանի աշխատանք՝ հարստացնելով հայ արվեստը նոր ստեղծագործություններով և անուններով: Մեկ անգամ ևս շնորհավորելով Գեղարվեստի պետական քոլեջի բոլոր շրջանավարտներին և աշխատակիցներին հոբելյանական տարեդարձի առթիվ` մաղթում եմ անսպառ եռանդ, հաստատուն կամք և բազում տարիների ստեղծագործական աշխատանք»:
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 95-ամյակի առթիվ կրթօջախն արժանացել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի»: Քոլեջի մի շարք դասախոսներ պարգևատրվել են ԿԳ նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց