Տավուշի մարզի Խաշթառակի ԻՄՓԱՔԹ ակումբը, որն արդեն գործում է ավելի քան երկու տարի, իր յուրօրինակ ծրագրերի շարքը համալրեց ևս մեկ համայնքային նախագծով: Ավարտելով «Առաջնորդում» կրթական մուդուլը և ստանալով առաջնորդելու հիմնարար գիտելիքներ ու կարողություններ, ակումբի անդամները և ակումբի ղեկավարները (Լ.Վանեսյան,Մ.Եղիկյան) մշակեցին թվով 4-րդ համայնքային ծառայության ուսումնական ծրագիրը «Մտքի և մարմնի ֆիզկուլտուրա» անվամբ: Ծրագիրն ուղղված էր համայնքի 13-16 տարեկան դպրոցահասակ երեխաներին, որի նպատակն էր տեղեկատվություն հաղորդել կամավորության մասին, առողջ ապրելակերպի ու ծխախոտի վնասակար հատկությունների մասին, ինչպես նաև սերմանել սեր դեպի առօրյա մարմնամարզության և առհասարակ սպորտի հանդեպ, խթանել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի մշակույթը: Միջոցառման սկզբնական հատվածում ակումբականները ներկայացրեցին ակումբըի այս տարիների գործունեությունը, կամավորությունը խթանող նախագծերը և քայլերը՝ աշակերտների շրջանում բարձրացնել կամավորության առավելությունների վերաբերյալ վերաբերմունքի աստիճանը: Այնուհետև ներկայացվեց ծխախոտի վատ հետևանքների ու վնասների, առողջ ապրեպակերպի կարևորության մասին, որին հետևեց փոքրիկ բեմականացում՝ «Ծխախոտի դատը»: Մասնակիցներին իրազեկման նպատակով համար բաժանվեց ծխախոտի բացասական հետևանքների վերաբերյալ տեղեկատվական էջանիշներ: Ծրագրի շրջանակում նաև կազմակերպվեց մարզական աշխույժ խաղերի մրցույթ դասարանների միջև, որի ավարտին դասարանները ստացան շնորհակալագրեր և նվիրեցին առողջ ապրելակերպի մասին գրքեր:
Ակումբի անդամ 17 ամյա Հարությունը նշում է .«Ակումբի հերթական հաջղությունն էր, որ ունեցանք անդամների ու առաջնորդների լավ աշխատանքի շնորհիվ: Կարողացանք մեր հասակակիցներին փոխանցել այն, ինչը ձեռք ենք բերել ակումբում՝ օգտակար ու ուղղորդող կրթական ծրագրերի միջոցով»: Ակումբի առաջնորդ, ուսանողուհի 21-ամյա Լիանա Վանեսյանը ևս կարևոր է համարում իր աշխատանքն ակումբում և անձնապես իր համար, քանի որ ձեռք է բերում երեխաների հետ թիմային ու հաղորդակցման ունակություններ, որն անկասկած կօգնի հետագայում մասնագիտությամբ աշխատելու դեպքում:
Դպրոցի մեծ մասնաշենքում փակցվեցին նաև առողջ ապրելակերպը և ֆիզպատրաստման կարևորությունը նկարագրող խրախուսող պաստառներ:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2016թ. դրությամբ մոտ 33 ակտիվ ԻՄՓԱՔԹ ակումբներ էին գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:
ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ
Տարրական դպրոցը 21-րդ դարում․ հմտությունների ձևավորում գիտելիքի փոխանցումից բացի Տարրական դպրոցը երեխայի կրթական ուղու ամենակարևոր փուլերից է: Այստեղ է ձևավորվում ոչ միայն կարդալու, գրելու և հաշվելու կարողությունը, այլև սովորելու վերաբերմունքը,…
Այսօր ուզում եմ քննարկման դնել մի թեմա, որը շուտով կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ «տնային աշխատանք» հասկացությունը վերացել է, իսկ դպրոցական պայուսակները թանգարանային նմուշներ են:…
Հարգելի գործընկերներ, եկեք խոստովանենք, որ մեր աշակերտներն արդեն օգտվում են ChatGPT-ից և նմանատիպ այլ գործիքներից՝ տնայինները գրելու համար: Մենք կարող ենք կա՛մ արգելել (ինչն անհնար է), կա՛մ սովորեցնել նրանց հրահանգների…
Հարգելի՛ բանասերներ և պատմաբաններ, այս տարի արդեն հանրապետության բոլոր դպրոցների իններորդ դասարանների սովորողների համար պարտադիր է դառնում ինտեգրված էսսեով գիտելիքի ստուգումը: Իսկ ի՞նչ արդյունքներ ունենք այսօր մեր փորձնական գրվածքներում: Արդյո՞ք…
ՏՀՏ-ն կրթության մեջ հզոր գործիք է, որը ուսումնական գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, մատչելի և հետաքրքիր:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց