Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության գործունեության կարևոր ուղղություններից է երիտասարդների տարբեր կարողությունների զարգացումը, որը նախադրյալ է նրանց հետագա կենսակերպի ապահովման համար: Այս նպատակի կյանքի կոչելուն է ուղղված ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբների ստեղծումը երկրի տարբեր համայնքներում: Ակումբներն գործում են ըստ ոչ ֆորմալ ուսուցման մոդելի՝ համատեղելով կրթությունն ու խաղերը, որոնց օգնությամբ հզորացվում են կարողություններ ու գիտելիքներ ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության ոլորտներում: Յուրաքանչյուր կրթական մոդուլի ավարտը նշանավորվում է համայնքային ծառայության ծրագրի իրականացմամբ: Տավուշի մարզի մի քանի համայնքներում մոտ երկու տարի է ինչ գործում են 6 ակումբներ, որոնց շնորհիվ շատ երեխաներ ու երիտասարդներ ներգրավված են քաղաքացիական-հասարակական նախաձեռնություններում և բերում են փոփոխություններ իրենց և համայնքի համար: «Ակտիվ քաղաքացիություն» եւ «Առաջնորդություն» մոդուլների ուսուցանումը նպատակ ունեն անձի մոտ ձեւավորել քաղաքացուն հատուկ առողջ մտածելակերպ եւ վարքագիծ, իսկ «Աշխատունակություն» եւ «Սոցիալական ձեռներեցությունը»՝ սոցիալական, կազմակերպչական, գործարար ու ստեղծագործական ունակությունների կատարելագործում: Ակումբներում ներգրավվելով մասնակիցների մոտ արժեքներ են սերմանվում՝ հարգանք, ազնվություն, պատասխանատվություն և այլն:
Եվ ահա, Տավուշի մարզի Նոյեմբերյան ու Սարիգյուղ համայնքներում մարտին բացվեցին ԻՄՓԱՔԹ նոր ակումբներ, որոնք ղեկավարում են տարբեր մասնագիտոթյուն ունեցող երիտասարդներ, ովքեր վերապատրաստվել են նախապես: Ակումբներում ներգրավված են մոտ 18 երեխա: Առաջին հանդիպումների ընթացքում նոր անդամներին ներկայացվեցին ակումբի նպատակները, խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները և այլ ակումբների փորձը: Ակումբները, որոնք գործում են դպրոցի տարածքում, նաև կնպաստեն ներդպրոցական եւ համայնքային նախաձեռնություններում երեխաների մասնակցային ակտիվության աճին: Նոյեմբերյանի ԻՄՓԱՔԹ ակումբի անդամ, 12 ամյա Արփինեի համար նոր հնարավորություն է ստանալու նոր գիտելիքներ և հմտություններ.«Ցանկացել եմ մասնակցել ակումբ հանդիպումներին, որպեսզի հետո դառնամ առաջնորդ և հետաքրքիր ծրագրեր իրականացնեմ դպրոցում»:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2017թ. դրությամբ ավելի քան 40 ակտիվ ԻՄՓԱՔԹ ակումբներ էին գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 600 անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ:
ՎՎՀ Իջեւանի գրասենյակ
Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…
https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:
Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…
Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…
Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց