ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հեռավար ուսուցման դասընթաց «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» թեմայով

Փետրվարի 15, 2017
Լուրեր կազմակերպություններից

«Հայկական կրթական միջավայրի» «Հեռավար ուսուցում» համակարգում փետրվարի 15-ին մեկնարկել է հերթական դասընթացը՝  «Schoolsite.am տիրույթում դպրոցական կայքերի ստեղծում» թեմայով, որին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի բոլոր մարզերի դպրոցների 129 մասնագետներ: Հեռավար դասընթացի մասնակիցները չորս շաբաթվա ընթացքում կծանոթանան WordPress կայքերի կառավարման համակարգին, ձեռք կբերեն աշխատելու հմտություններ, համակարգի ֆորումում կքննարկեն ու…

ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդունել է ՌԴ թատերական արվեստի ինստիտուտի ռեկտորին

Փետրվարի 14, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեկտոր, թատերական քննադատ Գրիգորի Զասլավսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական իստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:
Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Ռուսաստանի հետ կրթամշակութային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերը:…

«Ընտանիք» կենտրոնի գրանցած հերթական հաղթանակը ՏՏ ոլորտում

Փետրվարի 14, 2017
Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 11-ին Գյումրու  տեխնոլոգիական կենտրոնում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից  երրորդ անգամ անցկացվեց ‹‹ԴիջիԿոդ›› կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 40 դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերից և Արցախից: Մրցույթում Շիրակի մարզը ներկայացնում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ‹‹Արմաթ›› ինժեներական լոբորատորիայի սան…

Հանդիպում-քննարկում` մարզային 27 դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Փետրվարի 14, 2017
Պաշտոնական

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Երևանում կազմակերպել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 27 դպրոցների տնօրեններ: Հանդիպում-քննարկումը վերաբերել է հիմնադրամի և համայնքային դպրոցների միջև համագործակցությունը խթանելուն ուղղված գործողություններին, համատեղ ծրագրերի շարունակականության ապահովմանը և դրամաշնորհային ծրագրերին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ…

Տյառնընդառաջի տոնակատարություն

Փետրվարի 14, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ. փետրվարի 13-ին Երևանի Վ.Թեքեյանի անվան հ.92 հիմնական դպրոցի VIբ դասարանի աշակերտների հետ անցկացվեց դաս-միջոցառում՝ նվիրված Տյառնընդառաջի տոնակատարությանը: Աշակերտները ներկայացրեցին տոնի նախաքրիստոնեական և քրիստոնեական իմաստը: Միջոցառումն ավարտվեց դրսում ՝ տոնի գլխավոր բաղադրիչ կրակի շուրջ:

Միշտ երազել է զինվոր դառնալ

Փետրվարի 14, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայրենասիրությունն սկսում է ընտանիքից, զարգանում ու թևավորվում դպրոցում, ծավալվում՝ հայրենի հողում ու դառնում սրբազան մասունք ազգային արյան մեջ: Ու այսպես սերնդեսերունդ՝ սկսած Հայկ Նահապետից մինչև Անդրանիկ ու Մոնթե, մինչև արցախյան հերոսամարտ, մինչև արցախամարտ հերոսներ, մինչև այսօր և … վաղը, հավիտյան:

Հայրենասիրության ոգով է ապրել Օհանյանների ընտանիքը, որի մի մասնիկը՝ Մինաս…

Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիու Գուտեռեշին

Փետրվարի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի VI բ դասարանի աշակերտ Դավիթ Վարդանյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիու Գուտեռեշին ՀՓՄ 46-րդ մրցույթին մասնակցելու համար. «Պատկերացրեք, որ Դուք ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի խորհրդականն եք. ո՞ր համշխարհային խնդիրը կօգնեք նրան լուծել առաջին հերթին, և ինչպե՞ս խորհուրդ կտաք նրան լուծել այն» Մաղթում ենք Դավիթին հաջողություն:

Սուրբ Սարգսի տոնը

Փետրվարի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Սուրբ Սարգսի տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է և նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին:Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշեց Սուրբ Սարգսի տոնը:

 Տոնի նախօրյակին՝ ուրբաթ երեկոյան, տների դռների մոտ կամ տանիքին սկուտեղով այլուրից պատրաստված փոխինդ էին դնում: Ժողովուրդը հավատում էր, որ այդ երեկո Սարգիս զորավարն իր…

«Կապույտ Երկիր՝ ու՞մ համար»

Փետրվարի 13, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանի աշակերտ Ալեքս Սարգսյանը մասնակցեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված նկարչական մրցույթին՝ «Կապույտ Երկիր՝ ու՞մ համար»:Վերջինիս ընտրված լավագույն նկարները ներկայացվեց 17-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթին Ճապոնիայում և արժանացավ հուշանվերների: Շնորհավորում ենք Ալեքս Սարգսյանին առաջին մրցույթի կապակցությամբ ու մաղթում նորանոր հաջողություններ:

ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Նախարարն ընդունել է «Էրազմուս+»-ի փորձագիտական խմբին

Փետրվարի 13, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի գրասենյակի ղեկավար Լանա Կառլովայի և «Էրազմուս+» ծրագրի  բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ:

Ողջունելով  ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վեցամսյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է  ներկայացնի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների…