ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հովհաննես Իսակով-122

Սեպտեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը սկսեց իր աշակերտական առօրյան:
Արձակուրդի վերջին օրերն են, Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում եռուզեռ է:
Նշանավոր ծովակալի՝ Հովհաննես Իսակովի անունը կրող դպրոցում նշվում է նրա ծննդյան 122 տարելիցը:
Ծովայինի զգեստներ հագած աշակերտները ոգևորությամբ ներկայացնում են նշանավոր ծովակալի կենսագրությունը, անցած մարտական ուղին, ցուցադրում մեդալներն ու շքանշանները, որոնք նա ստացել էր ռազմածովային նավատորմում իր մեծ արիության և Հայրենական պատերազմում քաջության և հերոսության համար: 
Միջոցառումը ուղեկցվում է ռազմածովային նավատորմին նվիրված երգերով և պարով:
Միջոցառմանը ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Տ. Հովսեփյանը և աշակերտներին մեկ անգամ ևս հիշեցրեց մեծ ծովակալի անունը կրող դպրոցում սովորելու և հայրենիքին նվիրված լինելու պատասխանատվությունը:
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի գրադարանավարուհի Ն. Անտոնյանը, որը ներկայացրեց նրա գրական ուղին, խոսեց նրա գրած գրքերի մասին: Ն. Անտոնյանին օժանդակել է VIգ դասարանի դասղեկ Հ. Եղիազարյանը:
Նոր ուսումնական տարվանն ընդառաջ մեկնարկը տրված էր:
 

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…