Գիտելիքի գրի և դպրության տոնը մեծ խանդավառությամբ նշվեց Կապանի հ.5 հիմնական դպրոցում:
«Բարի առավոտն» օրհնություն դարձած` հնչել է բոլոր մարդկանց շուրթերից...
-Ողջու՜յն սեպտեմբերի 1... Բարի վերադարձ սիրելի սաներ, ուսուցիչներ...,- այս խոսքերով մեկնարկվեց 2016-2017 ուստարին:
Դպրոցի բակը ողողված էր տոնական տրամադրությամբ:
- Թող այս բարին որպես հուռութք, զարդարի առաջին օրն աշնանային... Սիրելի առաջին դասարանցիներ, դուք ոտք եք դնում մի դպրոց, որն ունի 55 ամյա պատմություն և այդ պատմության էջերը հարուստ են ձեռքբերումներով: Դուք կլինեք 55-րդ տարվա փառավոր էջի խոսուն վկաները,- բացման և ընդունելության խոսքն այսպես ավարտեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:
Հանդիսավոր արարողակարգում հնչեցին ամենայն Հայոց Կաթողիկոս Տեր-տեր Գարեգին Բ-ի, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի շնորհավորական ուղերձները:
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Երջանիկ Սարգսյանը, քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի աշխատող Անի Մելիքյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Բագրատ Զաքարյանը, N զորամասի հետախուզական վաշտի հրամանատար կապիտան Արթուր Հակոբի Զուռնաչյանը, աշխատանքային և պատերազմի վետերաններ:
Վերջում համերգային ծրագրով հանդես եկան դպրոցի սաները և առաջին զանգի ղողանջների ներքո ազդարարվեց դասարանների դպրոցամուտը:
Կապանի 5 հիմնական դպրոց
Ուսումնառությունը սերտորեն առնչվում է «ուսուցման մեթոդիկա» հասկացության հետ: «Մեթոդիկա» ասելով՝ ուսուցիչները երբեմն հասկանում են ուսումնական նյութերի գրքերի կամ տեսանյութերի ամբողջություն:Իրականում մեթոդիկան ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտների փոխներգործության եղանակն է: Այս…
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց