ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը պայմանավորվածություն են ձեռք բերել «Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հիմնական պայմանագրում փոփոխություններ կատարելու և ժամկետը երկարաձգելու մասին: Այդ կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մինչև 2017 թ-ի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ:
Նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ դրանով երկարաձգվում է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ ավանդական համագործակցությունը: «Մենք շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին՝ հատկապես ծրագրի փուլային հաջորդականության ապահովման համար: Ներկայումս աշխատանքներ ենք տանում համապատասխան հիմնադրամի ձևավորման ուղղությամբ. մոտ ժամանակներս մեր գործընկերների աջակցությամբ նոր որակ կհաղորդենք ծրագրին: Հույս ունենանք, որ ծրագրի արդյունքում բոլոր տարրական դասարանների երեխաները կապահովվեն դպրոցական սննդով»,-նշել է նախարարը և հավելել, որ սննդի որակի ապահովման իմաստով Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի մեթոդաբանական օգնությունը շատ գնահատելի է:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն իր հերթին նշել է, որ գրասենյակն այս տարի նշում է իր գործունեության 25-ամյակը Հայաստանում: ««Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կապակցությամբ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ԿԳ նախարարության՝ երկարաժամկետ, կայուն և արդյունավետ համագործակցության համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 25 մլն դոլար, որի համար նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ կառավարությանը՝ օժանդակություն ցուցաբերելու համար»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ծրագրով կշարունակվի ՀՀ 7 մարզերի շուրջ 600 դպրոցներում սովորող տարրական դասարանների 60.000 աշակերտների սննդի ապահովումը: Ի դեպ, ծրագրի իրականացումն ապահովում են 1700 կին-խոհարարներ:
Նշենք, որ Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականից՝ Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: 2013 թվականից սկսած՝ ծրագրի իրականացմանը միացել է ՀՀ կառավարությունը՝ ընդլայնելով ծրագրի ծավալները: Ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում, բացի մայրաքաղաք Երևանից: Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն իրագործվում է ՀՀ պետական բյուջեի, իսկ մնացած 7 մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով: Ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկված են ՀՀ մարզերի դպրոցների տարրական դասարաններում սովորող շուրջ 83 հազար աշակերտներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան