ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ

Հոկտեմբերի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IIIա դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առարկայից /դասվար Լ.Խաչատրյան/: «Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ» թեմայով ամփոփիչ դասի նպատակն էր վեր հանել աշակերտների ունեցած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները մայրենի լեզվից: Դասը կահավորված էր աշակերտների պատրաստած նկարներով, բառերի գանձատուփով, պատմությունների և զրույցների զամբյուղով:

Աշակերտներն իրենց գեղեցիկ ասմունքով…

Ուսուցչի մասնագիտական տոն

Հոկտեմբերի 11, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 5-ին` ուսուցչի տոնը իսկապես տոնական շունչ առավ Մասիսի հ.3 հիմնական դպրոցում:

Դպրոցի 7ա դասարանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Մելքոնյանի գլխավորությամբ, նախօրոք պաստառներով ու փուչիկներով զարդարված դահլիճում հաճելի միջոցառում անցկացրեցին: Նախ հնչեց մեղմ երաժշտություն` պարի ուղեկցությամբ, ապա համակարգչային տեսանյութ ցուցադրվեց ուսուցիչների աշխատանքների մասին: Աշակերտներն արտասանեցին ուսուցիչներին նվիրված բանաստեղծություններ:…

25 շրջանավարտ ստացել է երկլեզու ուսուցման վկայական

Հոկտեմբերի 11, 2017
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Երևանի թիվ 119 դպրոցում 2013 թվականից իրականացվում է «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում՝ որպես հիմնական ծրագրի առարկաներ: Որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ ուսուցանվում են «Ֆրանսիայի պատմություն ու աշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաներ: Վերոնշյալ կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած արդեն երկրորդ խումբ շրջանավարտները` թվով 13 աշակերտ, այսօր ՀՀ կրթության…

Ուսուցչի մասնագիտական տոն

Հոկտեմբերի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Ամեն տարի , որպես բարի ավանդույթ, Կապանի N13 հիմնական դպրոցի հարկի ներքո հանդիսավորությամբ նշվում է Ուսուցչի օրը,որը հավաստում է այն իրողությունը, որ դպրոցը կարևորում և արժևորում է մանկավարժների դերը աճող սերնդի ոչ միայն կրթության, այլև հայրենասիրական դաստիարակության և հայրենաճանաչողության գործում:/IV դասարանի դասվար Անի Ավետիսյան/Բոլոր ժամանակներում էլ մեծարել են ուսուցչին և…

«Հորիզոն-2020» ծրագիրը հանդիպման առանցքում

Հոկտեմբերի 10, 2017
Պաշտոնական

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական hանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան, որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի…

Կրթության պլանավորումն ապագայի կանխատեսում է

Հոկտեմբերի 10, 2017
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տրվել է  «Փոփոխության սերունդ»  ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել և նախաձեռնությունը ողջունել են  ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ  Դավիթ Սահակյանը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Փոփոխության…

Նախարար Լևոն Մկրտչյանը մեկնել է Բրյուսել

Հոկտեմբերի 10, 2017
Պաշտոնական

Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հրավերով հոկտեմբերի 9-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Բրյուսել: Հանդիպման նպատակն է «Հայաստանի Հանրապետության կառավարության  և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում քննարկել «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո…

Դարձիր գրադարանի բարեկամը

Հոկտեմբերի 10, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի գրադարանում կայացավ միջոցառում՝ նվիրված գրադարանավարի օրվան: Դասվար՝ Աստղիկ Դանիելյան

Միջոցառման նպատակն էր ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև հերթական անգամ հարգանքի և շնորհակալության խոսք ասել գրադարանների աշխատակիցներին, ովքեր կարևոր դեր են խաղում մշակութային ժառանգության պահպանման գործում։ IVա դասարանի աշակերտները երգով…

ԿԳ նախարարն ընդունել է «Samsung» ընկերության պատվիրակությանը

Հոկտեմբերի 10, 2017
Պաշտոնական

Էլեկտրոնային կրթության ուղղությամբ հնարավոր համագործակցության նպատակով, այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է  «Samsung»  ընկերության փոխնախագահ Սինգ Սիկ Չոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախարարը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով  կրթության կազմակերպումը մեր երկրի առաջնահերթություններից է: Նրա խոսքով`  Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակում նախարարությունն   աշխատանքներ է տանում տեսադասերի…

Գնահատելով վաստակը

Հոկտեմբերի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 5- ին Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը առավոտյան անակնկալ մատուցեց ուսուցիչներին՝ ներկայացնելով ինքնատիպ միջոցառում , որը ջերմացրեց բոլորին, պարգևեց ժպիտ և ուրախություն։
Գնահատելով ուսուցչի վաստակը՝ մեր աշակերտները հոգեթով խոսքերով ու երգով շնորհավորեցին ուսուցչի մասնագիտական տոնը։
Շնորհավոր տոնդ, ուսուցի'չ...

  • Glogster, Padlet Canva որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Glogster, Padlet, Canva) որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց» Այս թեման թույլ է տալիս ՏՀՏ գործիքը դարձնել ոչ թե պարզապես ցուցադրական նյութ, այլ մի հարթակ, որտեղ աշակերտը կառուցում է իր…

  • Վեպից էկրան. Գրականության և կինոյի երկխոսությունը

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…

  • Հացը

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ

  • «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

  • Թեմայի ամփոփման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…