ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Ընտանիք» կենտրոն. Ֆլեշմոբ  «Այվազովսկի- 200»

Հունիսի 12, 2017
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հայ մեծ ծովանկարիչ Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ իրականացնում է միջոցառումների շարք, որը մեկնարկվել է «Այվազովասկի-200»  ստեղծագործական մրցույթի հայտարարմամբ: Կենտրոնը համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի հետ,  հունիսի 6-ին ծրագրի շրջանակում Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպեց «Ներկիր ինքդ» խորագրով  պլանավորված զանգվածային գործողություն /ֆլեշմոբ/,  կենտրոնի սաների ձեռքի…

Հայաստանի դպրոցականների պատրաստած բջջային հավելվածը հաղթող է ճանաչվել համաշխարհային մրցույթում

Հունիսի 12, 2017
Պաշտոնական

Կրթության ազգային ինստիտուտի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» համաշխարհային մրցույթի «Կրթություն» անվանակարգի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի դպրոցի «One Step Ahead» թիմը իր «Armenian Sign Language» բջջային հավելվածով: 

Թիմը օգոստոսի 7-11-ը կմասնակցի Համաշխարհային գագաթաժողովին՝ ԱՄՆ-ի Սիլիկոնյան…

ՀՀ կրթության և գիտության նախարարը հյուրընկալվել էր ճամբարականներին

Հունիսի 9, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որի ընթացքում ծանոթացել է կրթահամալիրի ուսումնական ճամբարներին: Կրթահամալիրի դպրոցներում մայիսի 29-ից մեկնարկել է «Ուսումնական ամառ» ծրագիրը` ամառային պարտեզ` իր բաց լողափով, լողափնյա դպրոց-ճամբար` ամառային ուսումնական գործունեությամբ: Նախարարին ներկայացվել են դպրոց-պարտեզների զարգացման ծրագիրը, բնակելի զանգվածներում դպրոց-պարտեզների ցանցի ստեղծման…

Հրաժեշտ տարրական դպրոցին

Հունիսի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

Հերթական անգամ հուզմունքի ու հպարտության, ուրախության  ու տխրության  զգացողություններով  էր պարուրված Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցը: «Մեր մանկության  մոլորակը» խորագիրը  կրող  միջոցառման  «մեղավորները»  չորրորդ  դասարանցիներն  էին, որոնք  մեծարանքի ու շնորհակալանքի  խոսքեր  հղեցին  դպրոցին   և ուսուցիչներին: Ի նշան  խաղաղության  և  սերունդների լուսավոր ապագայի խորհրդանշական փուչիկներ բաց թողեցին դեպի կապույտ երկինք:

Դասվար՝ …

Մայիսի 9-ը

Հունիսի 9, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի  թիվ  11  միջնակարգ  դպրոցում  մայիսի  9-ը   առանձնակի   կարևորությամբ   է   նշում  Հայրենական  Մեծ  պատերազմում  ժողովրդի  տարած  հաղթանակի 72-ամյակը  և  Շուշիի ազատագրման  25-ամյակը: Այդ  հիշարժան  տարելիցին  նվիրված  միջոցառմանը, աշակերտները, ուսուցիչները և  Կավարտ  համայնքի  բնակիչներն  իրենց  հարգանքի  տուրքն   են  մատուցել  բյուրավոր  նահատակների  և  Արցախի  ազատագրման  հերոսների  հիշատակին  տեղադրված  հուշարձանի  մոտ՝  մոմավառությամբ …

Դպրոցների վարկանիշավորման տվյալների երկրորդային վերլուծություն

Հունիսի 9, 2017
Լուրեր կազմակերպություններից

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Կրթության տեղեկատվավերլուծական ծառայության բաժնի մասնագետներն ամփոփել են դպրոցների վարկանիշավորման տվյալների երկրորդային վերլուծության արդյունքները (հաշվետվությունը կցվում է)։

Վերլուծության նպատակն է պարզել աշակերտների կրթական արդյունքի կապը դպրոցական միջավայրի մի շարք գործոնների հետ: Վերլուծության համար կիրառվել են 2015 և 2016 թվականների վարկանիշավորման տվյալները:

Ուսումնասիրությունը տեղադրված է նաև «Պաշարների շտեմարան» կայքում՝ 

ԿԳ նախարարը պարգևներ է հանձնել Դելփյան խաղերի մրցանակակիրներին

Հունիսի 8, 2017
Պաշտոնական

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եվս 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Այսօր Դելփյան խաղերի մրցանակակիրներին ընդունել և պարգևներ է հանձնել ՀՀ…

Ռուսական արջուկ 2017

Հունիսի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

 Նոյեմբերի 11-ին, Հայաստանի 312 դպրոցներում մեկնարկեց  «Ռուսական արջուկ.  ռուսերենը բոլորի համար» (Русский медвежонок 2017) մրցույթը, որն արդեն երկրորդ տարին է` հանրապետությունում անցկացվում է «Այբ»  կրթական ֆոնդի եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի   ներկայացուցչության կողմից: Մրցույթին մասնակցեց նաև Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը և  արդյունքում գրանցեց հաջողություն: Դպրոցի 5դ դասարանի աշակերտ  Արթուր Զաքարյանը   արժանացավ  հատուկ…

«Ոզնի 2017» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխություն

Հունիսի 8, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թվականի մայիսի 12-ին Հայ- հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ «Ոզնի 2017» ամենամյա համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին առաջին փուլը հաղթահարած 4 աշակերտ՝ Հարություն Խաչատրյան (7ե դասարան), Մերի Թորոսյան (6գ դասարան), Սյունե Հովհաննիսյան  (6բ դասարան), Վահագն Մարտիրոսյան (9գ դասարան): Մրցույթի արդյունքում 31 աշակերտ արժանացան պատվոգրի և մրցանակի, իսկ…

Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն իրականացրեց առաջին ծրագիրը

Հունիսի 7, 2017
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբը բացվեց 2017 թ. ապրիլին (առաջնորդներ՝ Սեդա  Ոսկանյան, Գոհար Մաթադյան): Ակումբում, որն ունի 18 անդամ,  ուսուցումը հիմնված է  ոչ ֆորմալ  մոդելի վրա ՝ խաղային-կրթական համատեղմամբ, որոնց օգնությամբ  հզորացվում են մասնակիցների  կարողություններն ու գիտելիքները՝  ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության ոլորտներում: «Ակտիվ քաղաքացիություն» մոդուլն…