ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դու այն ես, ինչ արարքդ կցուցանե

Մայիսի 12, 2017
Դպրոցական անցուդարձ

    Կապանի N 5 հիմնական դպրոցի  համակարգչային կաբինետում  մայիսի 5-ին 6-րդ  « ա »  դասարանում դասղեկի ժամի  բաց դաս էր  «Դու այն ես, ինչ արարքդ կցուցանե»  թեմայով:

     Դասղեկ` Ե. Մարությանը իր առջև նպատակ էր դրել.

ա) զարգացնել ապրումակցելու, ուրիշի իրավիճակի մեջ մտնելու ունակություն, ավելի լավ հասկանալ նրանց զգացմունքները, վարքագծի շարժառիթները,

բ) սովորել կանխատեսել և հարմարեցնել աշակերտների վարքը (գործողությունները) կյանքի տարբեր իրավիճակներում,

գ) հնարավորություն ստեղծել սովորողների համար իրավիճակային օրինակների միջոցով իրենց կողքից նայելու,

դ) բացահայտել աշակերտների վարքագծի դրական և բացասական հատկանիշները,

ե) ամրապնդել սովորողների բնավորության առանձնահատկությունները վերլուծելու ունակությունը:

   Բացման խոսքով հանդես եկավ դասղեկը: Նա հարցեր առաջադրեց, թե ինչպե՞ս են արդյոք երեխաները իրենց դրսևորում տարբեր իրավիճակներում, տարբեր մարդկանց ներկայությամբ

   Ստուգեցին, թե ճանաչու՞մ են արդյոք իրենք իրենց, ներկայացրեցին իրենց բնավորության դրական և բացասական կողմերը, վարքագիծը, շրջապատի արձագանքը և վերջում պարզեցին, թե ինչպես են հասկանում իրենց կարիքն ունեցողների հոգեվիճակը: Տարբեր խաղերի, թևավոր խոսքերի և առաջադրանքների միջոցով աշակերտները վերհանեցին կյանքի արժեքները: Եկան այն եզրակացության, որ ինքնադաստիարակումը սկսվում է գնահատելու, վերահսկելու, ուղղվելու և պատասխանատվություն վերցնելու կարողությամբ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ա. Մաթևոսյան

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…