Կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել «Հետաքրքիր ընթերցող» մրցութային նախագծի ամփոփումը: «Հետաքրքիր ընթերցող» խորագրով կրթամշակութային նոր նախագծին մասնակցում են 9-12-րդ դասարանի աշակերտները, որի շրջանակում մի քանի փուլերով քննարկման է դրվում որևէ գրական ստեղծագործություն: Նախագծին մասնակցող աշակերտներն ընթերցում, քննարկում, քննադատում և վերլուծում են ընտրված գրական ստեղծագործությունը: Կազմակերպվում են խմբային ընթերցումներ, բանավեճեր, ընթերցած հատվածի քննարկումներ, հանդիպումներ հեղինակների, նրա ընկերների և հարազատների հետ, կատարվում են էքսկուրսիաներ կրթամշակութային օջախներ, անիմացիոն տեսահոլովակների դիտումներ և այլն:
Այս ուսումնական տարվա ընթացքում ընթերցանության և քննարկման է ներկայացվել Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործությունը: Նախագծին մասնակցելու նախնական հայտ են ներկայացրել մայրաքաղաքի տարբեր դպրոցների 250 աշակերտներ, որոնցից 25-ը անցել են կիսաեզրափակիչ, իսկ 12-ը՝ եզրափակիչ փուլ:
Նախագծի աշխատանքները գնահատել է ԿԱԻ-ի տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովը, որը սահմանել է տարբեր անվանակարգեր և մրցանակներ: ԿԱԻ-ի դահլիճում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հաղթողների պարգևատրումը՝ 1-4-րդ տեղերը գրաված աշակերտները ստացել են սահմանված մրցանակները, իսկ եզրափակիչ փուլ անցած մյուս մասնակիցները՝ խրախուսական մրցանակներ:Ողջունելով նախագծի մասնակիցներին՝ ԿԱԻ-ի տնօրենի տեղակալ Վարդան Ղանդիլյանը նշել է, որ նախաձեռնությունը սկիզբ է առել 5 ամիս առաջ. «Մեր գլխավոր նպատակն էր մեծացնել հետաքրքրությունը դեպի ընթերցանությունը և գիրքը: Բոլորին հայտնի է, որ վերջին տարիներին գրքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Սակայն այսօր մենք կարող ենք փաստել, որ «Հետաքրքիր ընթերցող» նախագիծը կայացած է, որին նպաստեցին առաջին հերթին մասնակից աշակերտները և իհարկե ընտրված թեման և գիրքը: Գրող, ազատամարտիկ, հրապարակախոս Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը», որն արդի գրականության լավագույն նմուշներից է, թեմատիկ առումով բավականին բարդ ստեղծագործություն է, սակայն մեր աշակերտները այն կարողացան հաղթահարել՝ շնորհիվ իրենց համառ և հետևողական ջանքերի: Գրքի գրականագիտական արժեքը բարձր է, և գիրքը ներկայացնում է Խեչոյան մտածողին, անհատականությանը, փիլիսոփային»,- նշել է Վ. Ղանդիլյանը՝ ավելացնելով, որ նախագծի կայացմանը նպաստել են նաև դպրոցները: Շնորհավորանքի խոսք է ասել նաև բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը: Նախագծի ղեկավարի ԿԱԻ-ի հայոց լեզվի և գրականության մասնագետ Գայանե Դավթյանը, ով անցած 5 ամիսների ընթացքում ամենշաբաթյա պարբերականությամբ հանդիպումներ է ունեցել նախագծի մասնակիցների հետ: Միջոցառման ընթացքում եզրափակիչ փուլ անցած աշակերտները ներկայացրել են տպավորություններ, իրենց կողմից պատրաստված Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ստեղծագործության քննարկումներին նվիրված գիրք և դիտարկումների վերաբերյալ շնորհանդես:
«Հետաքրքիր ընթերցող» նախագծի շրջանակում նախատեսվում է ԿԱԻ-ում ստեղծել ընթերցողների ակումբ, որի անդամները կդառնան գիրք կարդալու մշակույթի կրողներն ու փոխանցողները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ