ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունում 2018-03-29

Մարտի 30, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/  համար  հավակնորդների փաստաթղթերն  ընդունման գործընթացը:
 Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2018թ. մարտի  29-ից ապրիլի 6-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի…

Ճանաչողական այցերը Կապանի էլեկտրոնային գրադարան և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Մարտի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

Բարի, քաղցր հուշի պես մի բան է գրքի հետ ամեն մի հանդիպումը: 
28.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանի ճանաչողական այցերը Կապանի էլեկտրոնային գրադարան և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: 
Մեր Կապանի գրադարանը մի տաքուկ անկյուն է, ինչպես թատրոնը թատրոն է հանդիսատեսով, այնպես էլ գրադարանն՝ իր ընթերցողով: Մեր այցելություններով ձգտում…

Միջազգային գիտաժողովում նախարար Լևոն Մկրտչյանը հանդես է եկել ելույթով

Մարտի 29, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում կազմակերպված «ՄՀՄԻ-նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովին, որին հրավիրված են ՄՀՄԻ անդամ-պետությունների գիտության, կրթության, ինովացիոն ոլորտի նախարարներ, կառավարությունների լիազոր ներկայացուցիչներ, դեսպաններ և այլ պատվավոր հյուրեր միջազգային գիտական համայնքից: Գիտաժողովում ՀՀ ԿԳ…

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը՝ «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ-նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողովում

Մարտի 29, 2018
Հարցազրույցներ, ելույթներ

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատմության նոր փուլի 25–ամյակին նվիրված միջոցառման հրավերքի  համար։ Այս փուլը նշանավորվեց ինստիտուտի կազմում անկախ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ընդգրկման գործընթացի ավարտով։

Շնորհավորում եմ այս միջոցառման բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բոլոր գիտնականներին, մասնագետներին և…

«Ընտանիք» կենտրոն. «Շարժվող լուսանկարներ» խորագրով միջոցառում՝ նվիրված կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին և Ֆրանկոֆոնիային

Մարտի 29, 2018
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Շարժվող լուսանկարներ» խորագրով միջոցառում՝ նվիրված կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին և Ֆրանկոֆոնիային:

Միջոցառման նպատակն էր կարևորել կարճամետրաժ ֆիլմերի ուսուցողական դերը երիտասարդ սերնդի աշխարհայացքի ձևավորման գործում, զարգացնել և հարստացնել սաների բառապաշարը, նպաստել ֆրանսերենի տարածմանը, առաջացնել հետաքրքրություն և սեր ֆրանսերեն լեզվի…

Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոց. համադպրոցական այց Սարդարապատ

Մարտի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Անցյալի արժևորումը, պատմության հերոսական էջերով հպարտանալու կամքը գեղեցկացնում է յուրաքանչյուրիս: Մեր պատմությունը տվել է մեզ ձախողումներից դաս քաղելու և հաջողություններից թև առնելու բարի ձգտում: Այդ հերոսական էջերի փառաբանման ձգտմամբ էլ կազմակերպվեց համադպրոցական այց Սարդարապատի հուշահամալիր՝ պատմության ուսուցչուհի Լ.Ղազարյանի  և դպրոցի կազմակերպչի՝ Ռ.Աֆյանի նախաձեռնությամբ, օժանդակող աշխատանքներով հանդես եկավ ծնողական խորհուրդը, իսկ…

Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցի աշակերտները Հայաստանի Ամերիկյան համալսարանում

Մարտի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Դպրոցի կենսագրականի կարևոր մասն են կազմում տարաբնույթ այցերը Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: Մեր սաները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում այդ գործընթացում, որը օժանդակում է մասնագիտական նախասիրությունների ձևավորման և կողմնորոշման հարցում:

2017-2018 ուսումնական տարում Աբովյանի  Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցը  իրականացնում է համագործակցություն դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ն. Մելքոնյանի, Հայաստանի…

Ընթերցման օլիմպիադա 2018

Մարտի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

2012-2013 ուսումնական տարուց Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ1 հիմնական դպրոցում  տեղի է ունենում «Ընթերցման օլիմպիադա» 6-րդ դասարանցիների համար: Այս ուստարիների ընթացքում պարբերաբար ունեցել ենք հաջողություններ, մինչև իսկ աշակերտներն իրենց հաջողություններով հասել են մինչ հանրապետական փուլ, արժանացել պատվոգրերի և խրախուսանքի:

Այս տարի՝ մարտի 20-ին, ևս տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա»: Աշակերտները շատ…

Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարարի հետ

Մարտի 27, 2018
Պաշտոնական

ՌԴ ԿԳ նախարարի հրավերով  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի  գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում: Պատասխան այցի շրջանակում Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևայի հետ: Ողջունելով միմյանց՝ երկու երկրների կրթության ոլորտի  պատասխանատուները կարևորել են կրթության և գիտության ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել ավանդական կապերի…

Միջոցառում Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում

Մարտի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Միշտ չէ, որ հաջողվում է մեզ հանդիպել մեր օրերի մեծատաղանդ բանաստեղծի կամ գրողի։Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի IVբ դասարանի աշակերտներն այն երջանիկներից էին, որոնց հաջողվեց ծանոթանալ սիրված ու ճանաչված մանկագիր, արձակագիր Լիպարիտ Սարգսյանի, Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանի հետ, ովքեր մարտի  22-ին հյուրընկալվել էին դպրոց՝…

  • ՏՀՏ գործիքների կարևորությունը կերպարվեստ առարկայի ժամանակ

    Թեմայի հեղինակ՝ Aghavni Aleyan 143

    Այսօր կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում ուսուցման գործընթացում: Կերպարվեստ առարկան լինելով ստեղծագործական և տեսողական առանձնահատուկ կերպով շահում է ՏՀՏ գործիքների կիրառությունից: ՏՀՏ գործիքների միջոցով հնարավոր…

  • «Սև արկղ» մեթոդի կիրառումը ուսուցման գործընթացու

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…

  • SWOT գործիքը մաթեմատիկայում

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…