ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր անցկացվել են «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ նման լսումները կազմակերպելու համար: «Իմ երախտագիտությունն եմ հայտնում ոչ միայն ներկաներին, այլ նաև մեր հասարակության այն հատվածին, որը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել օրենքի նախագծի քննարկմանը, քանի որ իսկապես համակարգային փոփոխություններ ենթադրող օրինագիծ է ներկայացվելու Աժ-ի քննարկմանը: Մինչև խոսքիս բովանդակային մասին անցնելը՝ ցանկանում եմ փոքր պատմական էքսկուրս անել: 1998 թվականին ես պատիվ եմ ունեցել Աժ-ում ներկայացնել «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը մինչ այդ Հայաստանը չուներ, և շատ լավ հիշում եմ քննարկումների այդ շրջանը: Իսկապես օրենքը շատ երկարատև քննարկվեց, հնչեցին քննադատություններ, քանի որ այդ պահին Աժ-ում բավականին բարդ իրավիճակ էր՝ ընդդիմությունը մոտավորապես 70 տեղ ուներ: Եվ ես հիշում եմ իմ հանդիպումը երջանկահիշատակ պարոն Եգորյանի հետ, երբ մենք այն քննարկեցինք սկզբունքային կարևոր մի հարցադրումով՝ ՀՀ-ին «Կրթության մասին» օրենք անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եվ այդ լարված քաղաքական իրավիճակում օրենքն անցավ, եթե չեմ սխալվում, առանց դեմի, կամ 2-3 ձեռնպահով, որովհետև կարողացանք դահլիճում համախոհություն ստեղծել այն իմաստով, որ երկրին անհրաժեշտ է նման փաստաթուղթ ունենալը, քանի որ համակարգը պետք է զարգանա: Օրենքը, իհարկե, ուներ բացթողումներ և տարիների ընթացքում այն անընդհատ կատարելագործվել է: Այս օրենքի նախագիծը ներկայացնելուց ևս չենք հավակնում, որ բերել ենք դոգմատիկ փաստաթուղթ, որը կարիք չի ունենալու զարգացնելու: Բնական է, որ դեռ լինելու են քննարկումներ, և հետագայում ևս կյանքի քննության լույսի ներքո հնարավոր է, որ ցանկացած օրենք ենթարկվի որոշակի փոփոխությունների: Այս իմաստով բոլորիս խնդիրն է քննարկել՝ անհրաժեշտությու՞ն է այսօր «Բարձրագույն կրթության մասին» նման օրենք ունենալը և որքանո՞վ է դա պայմանավորված ոլորտի զարգացման հեռանկարներով: Սա առաջին խնդիրն է, իսկ երկրորդը՝ ինչպիսի՞ օրենքի նախագիծ ենք ցանկանում հաստատել և ի՞նչ խնդիրներ պետք է լուծի այդ օրենքը: Եթե փորձելու ենք հասարակությանը համոզել, որ բարձրագույն կրթության ոլորտի հիմնախնդիրներն այս օրենքով լուծվելու են և բոլոր հարցերի պատասխանները մենք որոնելու ենք այս օրենքի մեջ, ապա, բնականաբար, դա ճիշտ ճանապարհ չէ: Օրենքը, իմ խորին համոզմամբ, պետք է նախևառաջ չխոչընդոտի զարգացմանը. սա առաջին կարևոր նախապայմանն է: Այսինքն՝ պետք է որևէ առողջ նախաձեռնություն, զարգացման միտում ունեցող ծրագիր ՀՀ-ում չխոչընդոտվի այն պատճառաբանությամբ, որ օրենքը թույլ չի տալիս: Եվ երկրորդ՝ օրենքը պետք է նպաստի զարգացմանը»,-բացման խոսքում նշել է նախարարը և զեկույցով ներկայացրել նոր օրենքի նախագիծը:
Զեկույցից հետո ներկաները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք մասնավորապես վերաբերել են բուհերի ինքնավարության, կառավարման խորհուրդների, ամբիոնների վարիչների գործունեության, բուհերի կազմակերպաիրավական ձևերի, նախաբակալավրիատի, կառավարման խորհուրդներում գործատուների ներգրավվածության, ներառականության ապահովման և մի շարք խնդիրների: Հիմնական զեկուցումներից հետո հնչել են ելույթներ, որոնց ընթացքում ԱԺ պատգամավորները, բուհերի ռեկտորները, հասարակական հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիտողությունները՝ օրենքի նախագծի վերաբերյալ: Ամփոփելով լսումները նախարար Լևոն Մկրտչյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել; մասնակիցներին ակտիվ քննարկման համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան