iOS և Android համակարգերի համար նախատեսված, լեզուներ սովորելու համար մշակված լավագույն անվճար հավելվածները (աղբյուր՝ "IT trend").
1. Duolingo
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.duolingo&hl=ru
iOS - https://itunes.apple.com/ru/app/duolingo-duolingo-izucaj-anglijskij/id570060128?mt=8
Dualingo-ն ամենահայտնի հավելվածներից մեկն է: Անգլերեն սովորելու համար նախատեսված այս հավելվածով աշխարհում արդեն սովորում է մոտ 150 միլիոն մարդ: Այն առաջարկում է ճիշտ կարդալու, խոսակցական և գրավոր հմտությունների զարգացում: Ըստ հավելվածը ստեղծողների՝ Dualingo-ի հետ անցկացրած 34 ժամը համազոր է համալսարանական մեկ սեմեստրի: Հավելվածը չափում է գրանցած առաջընթացը և ներկայացնում ինֆոգրաֆիկայով, ինչպես նաև կան սահմանված խաղային պարգևատրումներ, որոնք մոտիվացնում են սովորելու ընթացքում:
2. Babbel
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.babbel.mobile.android.en&hl=ru
iOS - https://itunes.apple.com/us/app/babbel-learn-languages-spanish/id829587759?mt=8
Սա օնլայն լեզուներ սովորելու հարմար մոբայլ հավելված է, որի միջոցով կարելի է սովորել 14 լեզու: Իսպաներեն, իտալերեն, գերմաներեն և այլ լեզուներ հնարավոր է սովորել հետաքրքիր խաղերի և փազլների միջոցով: Բարելավել խոսակցական մակարդակը և հարստացնել բառապաշարը: Դասերը ներառում է թոփիկների թեմաների լայն ընտրանի, որոնք ներկայացվում են 10-15 րոպեում:
3. Busuu
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.busuu.android.enc&hl=ru
iOS - https://itunes.apple.com/us/app/babbel-learn-languages-spanish/id829587759?mt=8
Busuu-ն առաջարկում է սովորել 12 լեզու: Օգտատերերի թիվը հասնում է մոտ 65 միլիոնի, որոնց հետ կարելի է կապ հաստատել և շփվել, որը նույնպես կօգնի լեզուն սովորելու հարցում: Ինչպես նաև հնարավորություն է տալիս ինտերակտիվ դասեր և ուղղումներ ստանալ հենց լեզվակրերից:
https://youtu.be/s_RWb2a4kRk
4. HiNative
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.lang8.hinative&hl=ru
iOS - https://itunes.apple.com/us/app/hinative-learn-languages-from/id923920480?mt=8
Ուղղիր հարցեր շուրջ 110 լեզուների վերաբերյալ HiNative հավելվածի միջոցով: Այստեղ առանց երկմտելու ազատ հարցեր կարելի է ուղղել բառերի ուղղագրության, արտասանության, գործածման և այլնի մասին ու ստանալ հուզող հարցերի պատասխանը: Սա յուրահատուկ սոցցանց է, որն առանձնաում է բազմանդամ համայնքով՝ կազմված լեզվակրերից և լեզուներ ուսումնասիրողներից:
5. Memrise
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.lang8.hinative&hl=ru
iOS - https://itunes.apple.com/us/app/hinative-learn-languages-from/id923920480?mt=8
Եվս մեկ օգտակար հավելված, որի շուրջ համախմբված են բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից: Այս հավելվածի միջոցով կարող ես դառնալ ժամանցային խաղի հերոս և խաղի միջոցով սովորել նոր լեզու: Այս հավելվածի Pro տարբերակը, նախատեսված ավելի բարձր մակարդակի համար, վճարովի է: Մեկ ամիս բաժանորդագրումը $8.99 է, 3 ամսովը՝ $18.99, իսկ մեկ տարի ժամկետով բաժանորդագրվելու համար պետք է վճարել $59.99:
Նյութի աղբյուրը. IT trend
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց