ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ուսանելի դաս՝ նվիրված Դմիտրի Մենդելեևի ծննդյան 185 ամյակին

Փետրվարի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 8-ին լրացավ մեծ գիտնական Դմիտրի Մենդելեևի ծննդյան 185-ամյակը, որին նվիրված «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Ք.Շհոյանը 8-րդ «Ա» դասարանում անցկացրեց ուսուցողական դաս: Աշակերտները ներկայացրին Դմիտրի Մենդելեևի կյանքն ու գործունեությունը, աշխատությունները, գիտական կոչումները, նշեցին, որ նա սովորեցրել է սիրել բնությունը՝ իր գեղեցկությամբ, գիտությունը՝ իր ճշմարտացիությամբ, հայրենիքը՝ իր հարստությամբ ու բարիքներով:

Դ.Մենդելեևն ստեղծեց…

Արհեստական ինտելեկտ

Փետրվարի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում անցկացվեց բաց դաս <<Արհեստական ինտելեկտ>> թեմայով: Ինֆորմատիկայի ուսուցչուհի Ռ. Նիկոյանի ուղղորդմամբ հումանիտար հոսքի լրագրություն ենթահոսքի 11-րդ դասարանի աշակերտները կատարել էին հետազոտական աշխատանք: Մեկ ամիս անց աշակերտները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները: Կազմակերպեցին բաց դաս, որի ընթացքում խոսեցին արհեստական ինտելեկտի մասին։ Դասարանը բաժանվել էր խմբերի. յուրաքանչյուր…

ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ ակումբների առաջնորդների վերապատրաստում Դիլիջանում

Փետրվարի 12, 2019
Լուրեր կազմակերպություններից

Արագածոտն և Տավուշ մարզերի ԻՄՓԱՔԹ/ՍՔԱՅ երիտասարդական ակումբները համալրվեցին նոր  առաջնորդներով, որոնց  վերապատրաստման 6-օրյա դասընթացը կայացավ Դիլիջանում: Դասընթացին մասնակցեցին  34 երիտասարդ:   Վերապատրաստումներն ամենամյա են, որին մասնակցող երիտասարդները կվարեն ակումբները, ինչպես նպատակն է կամավորության խթանումը, կարողությունների և հմտությունների հզորացումը նրանց շրջանում: Ակումբները գործում են  Վորլդ ՎԻժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ և…

«Ապահով համացանց». ամփոփվել է կիբերանվտանգության թեմայով լավագույն տեսանյութերի մրցույթը

Փետրվարի 11, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այսօր ամփոփել է «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարված կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթը: Շնորհավորելով բոլոր հաղթողներին՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Անցած շաբաթ մեկնարկել է «Ապահով համացանց» միջոցառումների շարքը, որոնց նպատակն է դասախոսությունների միջոցով աշակերտներին սովորեցնել այն հմտությունները, որոնք թույլ…

Ամենախելացին

Փետրվարի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Ուսումնակրթական գործընթացի դյուրացումը և աշակերտների բազմակողմանի զարգացումը հնարավորություն են ստեղծում՝ ընդլայնելու սովորողների մտահորիզոնը:

Դպրոցի աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված «Ամենախելացին» մրցույթը ինտելեկտուալ նվեր էր հայոց բանակի 27-րդ տարեդարձին:

Մրցահարթակում հավաքվել էին դպրոցի գիտելիքի դերը բարձր գնահատող աշակերտներ, հարցերը բազմաբովանդակ էին, պայքարը՝ հետաքրքիր: Հաղթող ճանաչվեց 10-3 դասարանի աշակերտ Ալբերտ Սահակյանը:

Տնօրինությունն ու աշակերտական…

Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ

Փետրվարի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

     Գեղարքունիքի  մարզի  Լճաշեն  գյուղի  Ա. Տեր–Գրիգորյանի    անվան  միջնակարգ դպրոցի   5-րդ բ դասարանում /դասղեկ՝   Ա.  Գյուրջյան/ անցկացվեց դասղեկի  ժամ՝   նվիրված Հայոց բանակի  կազմավորման  27- րդ  տարեդարձին:

   Հայոց  բանակ… Այս բառը լսելով  ակամա զգում ենք վեհություն,  հայրենասիրություն,  ուժ  և կարգապահություն, հայրենիքին  ծառայելու  պատրաստակամություն:

Ինչ է նշանակում  ծառայել  հայրենիքին: Հայրենիքին  ծառայել  չի նշանակում միայն  ապրել  այդ հողի  վրա:  Պետք  է  անձնուրաց  նվիրվել հայրենիքին:

Դասղեկի    ժամը  համեմված   էր   հայրենասիրական    երգերով  ու  գեղեցիկ ասմունքով: Աշակերտները  գրել  էին  աքրոստիկոսներ: Զինվորական հագուստ հագած  «զինվորիկները» գիտակցում   էին ,  որ հայոց    բանակում  ծառայելը  յուրաքանչյուրի պարտքն է, մեր հայրենիքի ու ընտանիքի հանդեպ:

Ծ. Կարապետյան
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ  

Կներդրվի գիտության ոլորտի ֆինանսավորման մրցակցային համակարգ

Փետրվարի 8, 2019
Պաշտոնական

Հայաստանում շուտով կներդրվի գիտական կազմակերպություններին ֆինանսավորելու նոր մեխանիզմ` հիմնված կատարողականի արդյունքների վրա,  ինչպես նաև կսահմանվի գիտական հիմնարկ հասկացությունը:  Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա  նշել է, գիտական կազմակերպությունների ֆինանսավորման նման համակարգն ընդունված է միջազգային պրակտիկայում և…

Ձեռագրի օր

Փետրվարի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 23-ը ձեռագրերի միջազգային օրն է:

Երևանի Կարեն  Դեմիրճյանի անվան հ․139 ավագ դպրոցում այդ օրը կազմակերպվող ցուցադրությունների մասին նյութը տեղադրված է անգլերեն էջում։

Այս տարի կմեկնարկեն 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

Փետրվարի 7, 2019
Պաշտոնական

Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։ Նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետևյալ ավագ դպրոցների…

Փետրվարի 5-ին նշվեց Ապահով համացանցի օրը

Փետրվարի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Այս տարի փետրվարի 5-ին նշվեց Ապահով համացանցի օրը։ Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոցի աշակերտների հետ «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակներում անցկացվեցին դաս-քննարկումներ, որոնց նպատակն էր աշակերտներին իրազեկել  համացանցում առկա վտանգների մասին։ Աշակերտների հետ քննարկվեցին համակարգչային հանցավորության տեսակները, դրանց հետևանքները և կանխարգելման միջոցները։ Անդրադարձ եղավ նաև համակարգչային խաղերին, դրանց տեսակներին…

  • Glogster, Padlet Canva որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Glogster, Padlet, Canva) որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց» Այս թեման թույլ է տալիս ՏՀՏ գործիքը դարձնել ոչ թե պարզապես ցուցադրական նյութ, այլ մի հարթակ, որտեղ աշակերտը կառուցում է իր…

  • Վեպից էկրան. Գրականության և կինոյի երկխոսությունը

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…

  • Հացը

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ

  • «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

  • Թեմայի ամփոփման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…