ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն ԿԳՆ-ում

Մարտի 12, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների ֆինանսավորման ժամկետների պահպանման, վերջերս վերանորոգված մի շարք ավագ դպրոցներում ծագած խնդիրների վերացման, մանկավարժական հանդեսների դասակարգման, ինչպես նաև…

Բայց մեր աշխարհն էլ... էսպես չի մնա...

Մարտի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 1-ը տոնական էր: Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի IIա դասարանի /դասվար Հ. Սիմոնյան/ միջոցառումը նվիրված էր 150-ամյա պայծառ բանաստեղծին, ով ժպտում էր իր բարի ու պայծառ, անհիշաչար ժպիտով: Կարծես լսվում էր նրա անմահ ձայնը. «Աշխարհում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը: Հեշտ բան հո չի…

Գրքերը մտքի նավերն են...

Մարտի 12, 2019
Դպրոցական անցուդարձ

Գրքերը մտքի նավերն են՝ ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող:

Փետրվարի 19-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում մեկնարկեցին Թումանյանական օրերը: Տոնական տրամադրություն էր VIա  դասարանում: Աշակերտները իրենց դասղեկ Ա. Մկրտչյանի հետ միասին նշում էին արդեն ավանդական դարձած «Գիրք նվիրելու օրը»: Նրանք գրքեր…

Ավագ դպրոցներին հավելյալ 1 մլրդ դրամ ֆինանսավորում է հատկացվել

Մարտի 12, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են հանրակրթության ոլորտի պատասխանատուները, դպրոցների տնօրենները:

Բացման խոսքում ԿԳ նախարարը նշել է, որ Կառավարության որոշմամբ ավագ դպրոցների այս տարվա ֆինանսավորումն ավելացվել է շուրջ 1 մլրդ դրամով: Գումարը հատկացվել է կրթության ոլորտի ֆինանասավորումից` այլ…

Հերթական քայլը` կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության

Մարտի 11, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Շնորհավորելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս հուշագրի ստորագրմամբ ևս մեկ քայլ է արվում՝ կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության առումով: «Գիտեք, որ…

Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է վանաձորցի աշակերտներին

Մարտի 11, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Վանաձորի թիվ 1 և թիվ 6  հիմնական դպրոցների աշակերտներին, ովքեր օրերս առաջին օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապ օգնություն և փրկարար ծառայություն: Տղաներից երկուսը`  Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1…

Օգտակար հղումներ

Մարտի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

      Կապանի  N 5 հիմնական դպրոցում շարունակում են «Անվտանգ համացանց»  դասընթացի անցկացումը: Օրվա լսարանը 9-րդ «ա» դասարանն է, իսկ դասընթացավարները կրկին 8-րդ «բ»  դասարանցիներ Նոննա Ավանեսյանը , Բելա Գևորգյանը  և Նանե Բաբայանը Դասընթացավարներն օգտակար հղումներով մատուցեցին նախատեսված թեման, որոնցով կարելի է ստուգել յուրաքանչյուրի համացանցային անվտանգությունը:

  Վերջում դասընթացը վերածվեց ասուլիսի,…

Հետաքրքիր դաս

Մարտի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 6-ին Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի VI ա դասարանում անցկացվեց բաց դաս Գերմաներեն առարկայից: Դասը վարում էր ԵՊՀ –ի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Քրիստինե Միրաքյանը, ով իր պրակտիկան էր անցկացնում մեր դպրոցում: Դասը նվիրված էր Գերմանիայի մշակույթին, տեսարժան վայրերին և հայտնի մարդկանց:

Աշակերտներն ակտիվ էին և տեղեկացված: Ժամանակակից մեթոդներով…

Կոնֆերանս՝ նվիրված «Ժառանգական հազվագյուտ հիվանդությունների միջազգային օրվան»

Մարտի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

Միջոցառման համակարգող՝ ուսմասվար Ա.Գևորգյան։ 
Միջոցառման կազմակերպիչ՝ «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի' Գ .Հակոբյան։

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում կազմակերպված կոնֆերանսին մասնակցում էին Երևանի հ.148 և հ.94 ավագ դպրոցների աշակերտները. նրանք ներկայացրին իրենց պատրաստած նյութերը՝ հետաքրքիր տեղեկություններով, երաժշտական ընդմիջումներով։

Կոնֆերանսի պատվավոր հյուրն էր ԵՊՀ-ի դասախոս Ժենյա Յավրոյանը. նա ողջունեց նախաձեռնությունը և աշակերտներին…

Դպրոցաշինություն, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում, ԲՈւՀ-երի միավորման հնարավորություն. Արայիկ Հարությունյանի հարցազրույցը «Արմենպրեսս» լրատվական գործակալությանը

Մարտի 9, 2019
Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին նախատեսում է մի շարք գերակա խնդիրներ լուծել և գնալ 2018 թվականին սկսված բարեփոխումների իրագործման: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2019 թվականին գերատեսչության առջև դրված գերակա խնդիրները, խոսեց առաջիկա ծրագրերից, բարձրագույն, միջին մասնագիտական և  մասնագիտական ոլորտներից և մի…