Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հունվարի 26-ին անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին:
Օրը տոնական է: Փողփողում է Հայոց եռագույնը: Ներս են մտնում զինվորական համազգեստ հագած աշակերտները,հպարտ ու հաստատուն քայլերով՝ «Ես եմ քո վաղվա զինվորը» անբեկանելի խոսքը շուրթերին: Սիրտդ լցվում է հպարտությամբ, երբ լսում ես Հայոց բանակին նվիրված գեղեցիկ ասմունքն ու երգերը, դիտում խրոխտ ու առնական պարերը:
Դժվար էր բանակաշինության ճամապարհը: Այսօր Հայոց բանակը վստահ ու աներեր քայլում է առաջ, դառնում մեր երկրի ու ժողովրդի խաղաղության երաշխավորն ու մշտարթուն պահապանը:
Շնորհավոր տոնդ, սիրելի Հայոց բանակ: Թող հաղթանակներդ ձեռք բերվեն խաղաղ պայմաններում:
Օրվա խորհուրդն իրենց գեղեցիկ ու խրոխտ կատարումներով ամբողջացրին դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտները: Զինղեկ Գառնիկ Մանուկյանը ներկայացրեց մեր բանակի անցած ուղին: Բանակին նվիրված իրենց բանաստեղծություններով հանդես եկան 9-րդ դասարանի աշակերտ Արեգ Գասպարյանը և 11-րդ դասարանի աշակերտուհի Զարա Հարությունյանը: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, գյուղապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Տնօրեն Աիդա Մուրադյանը շնորհավորեց ներկաներին և դիմեց աշակերտներին. «Հայկական մարտունակ բանակը կայացավ մեր ժողովրդի զավակների մտքի, բազկի ու հնարամտության շնորհիվ: Ես միջոցառումից տպավորված եմ և համոզված, որ մեր աշակերտների աչքերում բռնկվող փայլատակումը վկայում է, որ նրանք կդառնան երկրին արժանի քաղաքացի» և հորդորեց լավ, շատ լավ սովորել, դառնալ ազգի լավ զավակ, հրաշունչ զինվոր, պատասխանատու քաղաքացի, ինչպիսիք էին 2016թ. ապրիլյան քառօրյային մասնակից փայլուն երիտասարդները, որոնք հայրենասիրության վառ օրինակներ են:
Բոլորը բավականությամբ ու ժպիտով հեռացան:
Ծ.Կարապետյան
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց