«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում այսօր տեղի է ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը:
Ձեռնարկը նախատեսված է «Հասարակագիտություն» առարկա դասավանդող ուսուցիչների համար:
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արդարադատության նախարարության, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ներկայացուցիչներ, մանկավարժներ:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը՝ այն նվազեցնելը կամ կանխարգելելը, լրջագույն մարտահրավերներից մեկն է:
«Հատկապես կրթության ոլորտում մեծ աշխատանք կա կատարելու. մենք պատրաստում ենք ապագա քաղաքացիների, որոնք պատկերացում ունենալով կոռուպցիայի դրսևորումների ու իրենց կյանքի վրա դրա բացասական ազդեցության և հետևանքների մասին՝ կունենան որոշակի վերաբերմունք և հետագայում կկարողանան կոռուպցիան հաղթահարելու ճիշտ վարքագիծ ձևավորել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ հիմնականում նոր չափորոշչի ներդրման համատեքստում՝ ընդգծելով, որ հիմքում գիտելիքահեն կրթությունից կարողունակահեն կրթության անցումն է:
«Կարողունակությունների մի կարևոր բաղադրիչ է արժեքային համակարգը, որի ձևավորման կարևոր բաղադրիչներից է կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքի ճիշտ դրսևորումը: Կոռուպցիայի վերաբերյալ թեմաները հիմնականում «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում են դասավանդվում, բայց մյուս առարկաները դասավանդող ուսուցիչները ևս միջառարկայական կապերի միջոցով պարբերաբար անդրադառնում են այս խնդրին՝ ջանք չխնայելով սովորողներին փոխանցելու այն արժեքները, գիտելիքն ու կարողությունները, որոնք կերտելու են իրավատեր, օրինապահ քաղաքացիների մեր երկրի համար»,- ասել է Արասքիա Սվաջյանը՝ կարևորելով նաև մասնավոր և քաղաքացիական կառույցների հետ համագործակցությունը:
Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը, որը, ըստ նրա, ուսուցիչների համար օժանդակ գործիք է և հնարավորություն՝ իրենց գործունեության շրջանակում ապահովելու առավել լավ արդյունքներ: Արաքսիա Սվաջյանն առանձնակի շեշտել է դեսպանատների հետ համագործակցության արդյունավետությունը տարբեր ուղղություններով և շնորհակալական խոսք է ասել՝ ի դեմս Շվեդիայի դեսպանատան, որն աջակցել է նշյալ ձեռնարկի մշակմանը:
«Մենք արժևորում ենք գործընկերների ջանքերն ու համատեղ աշխատանքը, սակայն, այդուհանդերձ, պետք է շեշտել, որ որևէ ծրագիր չի կարող հաջողել առանց մեր ուսուցիչների ահռելի աշխատանքի: Վստահ եմ, որ այս ձեռնարկն օգնելու է առավել լավ արդյունքներ գրանցել կրթության ոլորտում»,- խոսքը եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:
Նշենք, որ «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկը մշակվել է ԿԳՄՍ նախարարության և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնիհամագործակցությամբ և Շվեդիայի կառավարության աջակցությամբ: Ձեռնարկը երաշխավորվել է օգտագործման ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց