ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը վերանորոգվել է

Դեկտեմբերի 5, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) վերաբացման և կայքի շնորհանդեսի միջոցառմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է վերանորոգված ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին:

Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին ամրակցված են Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 119 ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ և միջին մասնագիտական հաստատություններ: Կենտրոնի ծառայությունները կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրվում են չորս հիմնական ուղղություններով՝ հարմարեցված և մատչելի միջավայրի ստեղծում, խելամիտ հարմարեցումների տրամադրում, կրթության մատչելիություն, ներառականություն, որակի ու արդյունավետության բարձրացում, սովորողի անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված աջակցության ծառայությունների տրամադրում:

«Վստահ եմ՝ նոր միջավայրն ավելի է քաջալերելու և ոգևորելու աշխատակիցներին, որպեսզի նրանք ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեն և ջանքեր ներդնեն այս բարդ աշխատանքն իրականացնելիս»,- շնորհավորելով ներկաներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նա արժևորել է նաև կառույցի հնգամյա գործունեությունը՝ արձանագրելով, որ փոփոխություններն ու հաջողությունները նկատելի են, և տարեցտարի աշխատանքներն առավել արդյունավետ են կազմակերպվում:

Նշենք, որ Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը վերանորոգվել է մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակում:

«Թեև ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում, այնպես էլ դրանք սպասարկող կառույցներում կապիտալ աշխատանքների համատեքստում, այդուհանդերձ, շատ է կարևորվում նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, որը գալիս է օժանդակելու բազմաթիվ խնդիրների լուծմանը և պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է նախարարի տեղակալը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…

  • Հաղորդակցումը որպես հարաբերությունների կարգավորման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    «Արդյո՞ք միշտ ավելի լավ է բաց և ուղիղ հաղորդակցվել մարդկանց հետ, թե երբեմն խնամքով լռելն ու ընտրովի խոսելը կարող է ավելի արդյունավետ լինել հարաբերությունների պահպանման համար»: