ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգերը և չափերը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության ծրագրով և «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» կարևորագույն թիրախ է սահմանվել կրթության տարբեր մակարդակներում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգի ներդրումը: «Այդ համակարգն արդեն իսկ գործում է դպրոցներում և մանկապարտեզներում. այս նախագծով դա նաև իրականություն է դառնում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: Մասնավորապես՝ այս տարվա փետրվարին նախարարի համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը:
Դրա հիման վրա այս տարի արդեն չորս ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 361 աշխատակից: Այս տարվա նոյեմբերի 30-ին վերջիններիս համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները, կարգի համաձայն, կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին: Նախնական արդյունքները, սակայն, ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման անցողիկ շեմը և ապահովել վարձատրության բարելավում»:
Աշխատավարձի կրկնապատկման հնարավորություն ՄԿՈՒ համակարգում
Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարության որոշման նախագծով սահմանվում են ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համահունչ են դպրոցների ուսուցիչների համար գործող խրախուսման համակարգին: Մասնավորապես՝ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվում է 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության պարագայում: 70 տոկոս ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաև հավելավճարներ՝ 70-79 տոկոսի համար՝ 30 տոկոս, 80-90 տոկոսի դեպքում՝ 40 տոկոս և 90-100 տոկոս արդյունքի պարագայում՝ 50 տոկոս հավելավճար, որը գումարվում է 200.000 դրամ դրույքաչափին:
Տարիներ շարունակ աշխատավարձը շատ ցածր էր՝ գրեթե համարժեք նվազագույն աշխատավարձին
Կարևորելով նոր կարգավորումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ ՄԿՈՒ համակարգում, հանրակրթական դպրոցների համեմատ, աշխատավարձերը շատ ավելի ցածր էին. «Հաճախ դասավանդողները նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն էին ստանում, և մենք այս ձևով ավելի քան կրկնապատկելու ենք նրանց վարձատրությունը: Արդեն իսկ դեկտեմբերին նախատեսել ենք, որ հաջող արդյունք ցուցաբերած մասնագետները կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված վարձատրությունը: Այս նույն որոշմամբ հաստատում ենք նաև տարակարգի դեպքում խրախուսման համակարգը. տարակարգի կարգը նույնպես հաստատվել է և կգործի հաջորդ տարվանից: Սա ևս 20-50 տոկոս հավելավճարներ ստանալու հնարավորություն է: Ատեստավորման միջոցով ստուգվում է մասնագիտական գիտելիքը, իսկ տարակարգի միջոցով՝ մանկավարժական հմտությունները: Կարծում ենք, որ արդյունքում ՄԿՈՒ համակարգում կունենանք որակյալ կադրեր՝ ոլորտը համալրելով նոր մասնագետներով, ինչպես նաև բարձրացնելով աշխատանքի գրավչությունը»,- նշել է նախարարը:
Գործընթացը ՄԿՈՒ ոլորտում իրականացվում է առաջին անգամ
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դրույքաչափի բարձրացման վերաբերյալ հարցին, նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ հաստատությունից հաստատություն գործող դրույքաչափերը տարբեր են, բայց շատ հաճախ դրանք նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն են: «Փաստացի, այնպես է ստացվելու, որ շատ դեպքերում ատեստավորումն անցած աշխատակիցների դրույքաչափը կրկնապատկվելու է: Պաշտոնական արդյունքներն ամփոփելուց հետո, քանի որ նախատեսված է նաև բողոքարկման գործընթաց, մինչև տարեվերջ կհրապարակենք, թե փաստացի ինչպես է փոխվում մարդկանց աշխատավարձը: Մինչև 200 տոկոս բարձրացումը բավականին հավանական է տարակարգի և ատեստավորման արդյունքում»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս գործընթացը ՄԿՈՒ ոլորտում առաջին անգամ է իրականացվում:
Ատեստավորման համատեքստում աշխատանք է տարվել նաև գործատուների հետ՝ աշխատակիցների գործնական գիտելիքը ևս ստուգելու նպատակով. «Բավականին հետևություններ կանենք այս գործընթացից և հաջորդ տարի, երբ կընդլայնենք մասնագիտությունների ցանկը, այն էլ ավելի կբարելավենք»,- ասել է նախարարը:
Արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ուղղություններով սովորողներին՝ 50 հազար դրամ կրթաթոշակ
«Կարծում եմ՝ սա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում այն շրջադարձային կետերից մեկն է, որը պլանավորված է Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով: Մարզերում պետք է ուժեղացնել հենց քոլեջների ենթակառուցվածքը՝ նաև հաշվի առնելով տվյալ մարզի աշխատաշուկայի առանձնահատկությունները: ՄԿՈՒ համակարգը պետք է ի սկզբանե նախագծված լինի այնպես, որ մասնագիտական կրթություն ստացող մարզաբնակը տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ունենա»,- իր հերթին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ ՄԿՈՒ ոլորտի զարգացումը դիտարկվում է որպես առաջնահերթություն՝ ընդգծելով, թե զարգացման ինչպիսի ցուցանիշներ են արձանագրվել. «Նախորդ տարի համակարգում ներդրեցինք որոշակի գերակա ուղղություններով կրթաթոշակի հնարավորություն, որն ընդգրկում է արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտները: Այս ուղղություններով սովորողները ամսական 50 հազար դրամ կրթաթոշակի հնարավորություն են ստանում: Երկրորդ տարին է, որ ընդունելությունն իրականացվում է այս պայմաններով, և արդեն իսկ ունենք ՄԿՈՒ համակարգում սովորող ավելի քան 45 հազար ուսանող: Այս տարի քոլեջներ և ուսումնարաններ է ընդունվել ավելի քան 14 հազար ուսանող, և կարելի է ասել, որ բուհերի հետ համեմատելի ընդունելություն է իրականացվել: Հատկապես ուրախալի է, որ գերակա ուղղություններով արհեստագործական կրթական ծրագրերով սովորողների թիվն էապես աճել է, և մրցութային ընդունելություն ենք գրանցում այն ծրագրերով, որոնց անվճար տեղերն անգամ տարիներ շարունակ չէին համալրվում»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ համակարգի զարգացման համար ևս մեկ կարևոր քայլ էր տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունը՝ հատկապես գյուղներում բնակվող սովորողների համար հասանելի դարձնելով մոտակա ՄԿՈՒ հաստատությունում ուսանելը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
․․․
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց