ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հանդիպման առանցքում՝ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը

Դեկտեմբերի 3, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և ներկայացված դիտարկումներին, ինչպես նաև կարևորվել է բուհերի միջազգայնացումը: Նախարարը նշել է, որ օրենքի նախագծում առկա են մի շարք դրույթներ՝ կապված բուհերի կառավարման և ռեկտորի ընտրության որոշ պահանջների հետ: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքային քննարկումներն ու համատեղ ջանքերը ինչպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, այնպես էլ Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ:

Կարևորելով գիտության ոլորտում կապերի խորացումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել գործուն և հստակ քայլեր իրականացնել ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության ուղղությամբ:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ սերտ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը: Կարևորելով տարբեր ուղղություններով ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությունը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև մշակութային ժառանգության ուղղությամբ ցուցաբերած շարունակական աջակցության համար: Դրանցից մեկը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին տրված դրամաշնորհն է՝ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության այլ հնարավորություններին, այդ թվում՝ 20-րդ դարի նշանավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գործող տուն-թանգարանի և Հայաստանի թանգարաններից մեկի հետ համատեղ ցուցադրության կազմակերպմանը:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…