Սեպտեմբերի 17-ին և 18-ին «Այբ» կրթական հիմնադրամը մասնակցեց Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կայացած ցուցահանդեսին:
Սփյուռքից ժամանած հյուրերին մեծապես գրավել էր «Այբ»-ի փոխգործուն տաղավարը, ուր երկու օր շարունակ իսկական եռուզեռ էր. «Այբ»-ի սաները ցուցադրում էին հետաքրքիր փորձեր քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաներից և ռոբոտաշինության խմբակի պատրաստած անօդաչու թռչող…
Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում երկակի (դուալ) համակարգի տարրերի ներդրման մեկնարկն ազդարարող միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և գինեգործության ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից՝…
Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս, Բերդավան և Հաղթանակ համայնքների մոտ 50 երեխաներ ընդգրկված են երեխայի շահերի պաշտպանության ծրագրում, որը նշյալ համայնքներում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից երեխաների շահերի պաշտպանության խմբերն ամփոփեցին իրենց գործունեության արդյունքները տարեկան ֆորումների ընթացքում, որին մասնակցում էին համայքների ավագանու անդամներ, համայնքների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների,…
Հայ օգնության միության Հայաստանի Շրջանային վարչությունը շարունակում է աջակցել ՀՀ կրթական ոլորտին: Այս անգամ վարչությունը ՀՀ Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների 1-4-րդ դասարանների աշակերտներին տրամադրել է գրենական պիտույքներ: Ընդհանուր առմամբ` գրենական պիտույքներ է տրամադրվել 3210 աշակերտի, որից 813` 1-ին, 993` 2-րդ, 704` 3-րդ և 700` 4-րդ …
Այս ուստարվանից սկսած՝ Արցախի դպրոցների 5-7-րդ դասարաններում կներդրվի և կդասավանդվի դպրոցական ծրագրի ամենահայրենասիրական առարկաներից մեկը՝ ազգային երգ ու պարը։
Այս նպատակով Արցախում երկու փուլով մեկնարկեցին ուսուցիչների վերապատրաստումներ, որոնք իրականացվեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից։
Վերապատրաստումների առաջին փուլին մասնակցեց Ստեփանակերտի և Արցախի տարբեր շրջանների դպրոցների 17 ուսուցիչ՝ ծանոթանալով…
Ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկից ուժի մեջ է մտնում «Հանրակրթության մասին» օրենքի այն պահանջը, ըստ որի՝ ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Մինչ այս պարտադիր էր 9-ամյա կրթությունը: Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նկատեց, թե պարտադիր լինելն աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է, որը ՀՀ-ում…
Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները:
-Անոնք, որ պիտ գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը:
Գ. Նժդեհ
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Վանաձորի «Արբանյակ» ճամբարում հուլիսի 22-ից 30-ը իրականացրեց «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր նպաստել ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և…
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր նշել են աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի ավարտը՝ ներկայացնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի հիմնական արդյունքները:
Քաղաքականություն մշակողները, դպրոցները և ծնողները այսուհետ կարող են հետևել իրենց դպրոցի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակին և առավել լավ հասկանալ յուրաքանչյուր դպրոցի…
«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և հեռավար դասընթացներ մշակած տարբեր…
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հուլիսի 1-ից 7-ը ամփոփեց 2016-2017 ուսումնական տարին: Քննության առնվեցին մասնագիտական խմբակների իրականացրած տարեկան գործունեությունը, սաների ցուցաբերած արդյունքները:
Այս տարին ևս արգասաբեր էր և արդյունավետ: Դրա մասին էին վկայում տարբեր բնագավառներում սաների ձեռքբերումները. պարարվեստ, երգարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նկարչական արվեստ, շախմատ, կյոկուշինկայ կարատե: Միջազգային, հանրապետական ու…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց