«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, Moodle համակարգի օգտագործման հմտություններին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և հեռավար դասընթացներ մշակած տարբեր մարզերի 40 ուսուցիչ այսօր արժանացել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հավաստագրերի: Դասընթացը ստեղծել և վարել է ԿՏԱԿ-ի ՏՀՏ բաժնի մասնագետ Մարիետա Դումիկյանը:
Նշենք, որ Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում 2011թ. հունվարից գործում է «Հեռավար ուսուցում» հայալեզու համակարգը (learning.armedu.am), որը «Հայկական կրթական միջավայրի» ենթակայքերից մեկն է և ստեղծվել է 2010 թվականին՝ Moodle համագործակցային ուսուցման համացանցային ազատ միջավայրի հիման վրա Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում: Հեռավար ուսուցման համակարգը հնարավորություն է ընձեռում ՏՀՏ կիրառմամբ իրականացնել կրթական գործընթացներ (լրացուցիչ կամ շարունակական, վերապատրաստում կամ վերաորակավորում)` բոլոր մասնակիցներին տրամադրելով հավասար պայմաններ, քանի որ սովորողներն իրենք են հարմարեցնում ուսուցման գործընթացն իրենց պահանջներին ու հնարավորություններին (աշխատատեղ, ժամանակացույց և այլն)։ Համակարգի շահագործման ընթացքում ԿՏԱԿ-ը հեռավար ուսուցման հնարավորություններին ծանոթանալու և այն իրենց կրթական նպատակներին արդյունավետ ծառայեցնելու նպատակով պարբերաբար մարզերի ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցական ցանցերը սպասարկող մասնագետների համար կազմակերպել է մասնագիտական որակավորման hեռավար դասընթացներ՝ «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում» թեմայով (2 դասընթաց՝ 80 մասնակից), իսկ տարբեր ուսումնական առարկաները դասավանդողների համար՝ «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով (10 դասընթաց՝ 375 մասնակից): Այս դասընթացների շնորհիվ հեռավար ուսուցման հմտություններին տիրապետող մասնագետները մշակել, համակարգում տեղադրել և անցկացրել են տարբեր ուսումնական առարկաների հեռավար դասընթացներ՝ գործընկերների, ուսանողների և աշակերտների համար: «Հեռավար ուսուցում» համակարգում ընդհանուր առմամբ (2011-2017թթ) կազմակերպվել է 209 դասընթաց, գրանցված է 2355 մասնակից:
Նյութի աղբյուրը. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
Ժամանակակից կրթության պայմաններում ՏՀՏ գործիքների կիրառումը կարևոր նշանակություն ունի նաև Հայոց լեզվի և գրականության դասավանդման գործընթացում: Թվային ներկայացումները, տեսանյութերը, առցանց թեստերը և ինտերակտիվ հարթակները հնարավորություն են տալիս դասը դարձնել ավելի…
«Ողջույն, սիրելի՛ գործընկերներ: 4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Բնության աղտոտվածությունը և մարդու առողջությունը» թեման ուսումնասիրելիս կարևոր նպատակ է ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ: Որպեսզի աշակերտները կարողանան տարբերակել…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Չորրորդ դասարանում բառակազմության թեման (պարզ, բարդ և ածանցավոր բառեր) ուսուցանելիս հաճախ եմ դիմում ՏՀՏ գործիքների օգնությանը՝ դասն ավելի պատկերավոր դարձնելու համար: Վերջերս «Հոնի կորիզը» և «Հսկա Ասերը»…
Ժամանակակից կրթական համակարգում, որտեղ առաջնային է դառնում սովորողի ներգրավվածությունն ու ինքնուրույն մտածողությունը, խաղային տեխնոլոգիաները դադարել են լինել պարզապես ժամանցի միջոց: Դրանք վերածվել են արդյունավետ գործիքի, որը թույլ է տալիս բարդ…
Մեր ժամանակներում մեծ ուշադրության է արժանանում կրտսեր դպրոցական տարիքը, քանզի այն համարվում է ուսումնական գործունեության առավել պատասխանատու փուլ:Այս տարիքում առաջատար է դառնում նոր գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռք բերումը, ինտենսիվորեն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց