Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում երկակի (դուալ) համակարգի տարրերի ներդրման մեկնարկն ազդարարող միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և գինեգործության ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի անունից և նշել, որ կրթության որակի բարձրացման խնդիրն օրեցօր ավելի արդիական է դառնում ոչ միայն կրթության, այլև արտադրության և ընդհանուր առմամբ պետության համար: «Կրթության որակն անհրաժեշտ է բարելավել կրթության ցանկացած մակարդակում՝ շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավմամբ: Լինելով ամենաճկուն կրթական մակարդակը՝ ՄԿՈՒ-ն կարող է արագորեն արձագանքել ժամանակակից արտադրության փոփոխություններին: Այդ պատճառով երկակի(դուալ) համակարգի ներդնումը կարող է համարվել կրթական բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը»,-նշել է Արտակ Աղբալյանը` ընդգծելով, որ վերոնշյալ միջոցառմամբ կմեկնարկեն մասնավոր հատվածի ներկայացուցիչների և տարածաշրջանի որոշում կայացնողների հետ մի շարք հանդիպումներ և քննարկումներ: «Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջը պատրաստվում է իրականացնել «Երկակի կրթական համակարգի տարրերի ներդրումը ՄԿՈՒ հաստատությունում «Գինեգործություն» մասնագիտության համար» անցումային ծրագիրը, որը միտում ունի հետագայում վերածվել տարաշրջանային զարգացման ծրագրի: Դրա հաջող իրականացումից հետո քոլեջը կդառնա լիարժեք կազմավորված հաստատություն՝ վերաճելով գերազանցության տարածաշրջանային կենտրոնի և ստանձնելով ՄԿՈՒ բարեփոխումները ուղղորդողի և ընդլայնողի դերը»,-նշել է ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետը` հավելելով, որ երկակի համակարգը կպիլոտավորվի Տավուշի, Վայոց Ձորի, Շիրակի տարածաշրջանային և Երևանի պետական հումանիտար քոլեջներում:
Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանի խոսքով` երկակի (դուալ) համակարգի իրականացումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի որակյալ կադրերի և բարձր տեխնոլոգիաների արտադրության ոլորտի մասնագետների կրթությունն ու վերապատրաստումը: «Այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով վերջինների մրցունակությունը աշխատաշուկայում: Երկակի համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան: Երկակի համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը, ինչը մեր երկրում երկար ժամանակ քննարկումների առարկա է եղել: Այս առումով՝ համակարգի ներդրումը հանդիսանալու է կրթության որակի բարձրացմանն ուղղված ամենաարդյունավետ քայլերից մեկը»,-ընդգծել է նա:
Նշենք, որ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է զբոսաշրջության, գինեգործության և ճշգրիտ ճարտարագիտության/ՏՏ ոլորտներում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց