Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս, Բերդավան և Հաղթանակ համայնքների մոտ 50 երեխաներ ընդգրկված են երեխայի շահերի պաշտպանության ծրագրում, որը նշյալ համայնքներում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից երեխաների շահերի պաշտպանության խմբերն ամփոփեցին իրենց գործունեության արդյունքները տարեկան ֆորումների ընթացքում, որին մասնակցում էին համայքների ավագանու անդամներ, համայնքների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների, դպրոցների և Տավուշի մարզի երեխայի, ընտանիքի և կանանց իրավունքների բաժնի ներկայացուցիչներ:
Ներկայացվել են տարվա ընթացքում ծրագրով իրականացված գործողությունները, նախաձեռնությունները, իրականացված համայնքային ծրագրերը և դրանց արդյունքները, քննարկվել ապագա անելիքների և որոշում կայացնողների հետ համագործակցության խորացման հետ կապված հարցեր: Միջոցառումներին որոշում կայացնողների և այլ կառույցների ներկայացուցիչների կողմից բարձր է գնահատվել խմբերի գործունեությունը և վերահաստատել են, որ երեխաները կարողանում են իրենց համայնքների հարցերի շուրջ մտածել, դրանց լուծման գործում երկխոսություն ծավալել որոշում կայացնողների հետ և կարևորում են իրենց դերը համայնքների զարգացման գործում:
Ծրագրի մասնակից 15-ամյա Ժաննան նշում է. «Երբ միացա ծրագրին և մասնակցեցի տարբեր նախաձեռնությունների, բարդույթներից ազատվեցի, որը մինչ այդ ունեի և խանգարում էին լինել ակտիվ: Այժմ կարողանում եմ անկաշկանդ ներկայացնել իմ կարծիքն ու տեսակետը և զգում եմ, թե որքան եմ փոխվել ծրագրին մասնակցելով»: 15-ամյա Լիլիթը կարևորում է իր դերը համայնքում՝ կիրառելով ստացած գիտելիքներն ու կարողությունները: Իսկ 14-ամյա Նարինեի հավաստմամբ, ինքը արդեն կարողանում է հիմնախնդիրների վերաբերյալ հանրային հարցումների մասնակցել և գտնել լուծման ճանապարհներ: Հաղթանակ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն, պարոն Գ.Բիջոյանը ողջունեց այս ծրագիրը, նշելով, որ երեխաների մոտ ակտվիության ցուցանիշն է բարձրացել ու շատ է կարևոր, որ երեխաները համայնքում կարողանում խնդիրներ վեր հանել, դրանց առաջնայնությունը որոշել ու հետևողական լինել դրանց լուծման հարցում: Երեխաները նաև ստացան մասնակցության հավաստագրեր:
Ծրագրի շրջանակում երեխաները վերապատրաստվել են մարդու իրավունքների, շահերի պաշտպանության և որոշումների կայացման գործընթացում մասնակցության մեխանիզմների, կարիքների գնահատման, տվյալների հավաքագրման ու վերլուծման դասընթացներին մասնակցելով, իրականացրել հարցումներ, մշակել գործողությունների պլան և ձեռնամուխ եղել համայնքային նախագծերի մշակմանը և իրականացմանը: Ծրագիրը կրկին կշարունակվի հոկտեմբերից:
Շահերի պաշտպանության խումբը, որը ներառում է նշյալ համայնքների մոտ 33 երեխա, դասընթացների միջոցով ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ՝ համայնքային նախագծեր և քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում կներգրավվեն նաև որոշում կայացնողներին ու հանրությանը: Ծրագիրն իրականացվում է 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության կողմից :
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան