ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հուլիսի 1-ից 7-ը ամփոփեց 2016-2017 ուսումնական տարին: Քննության առնվեցին մասնագիտական խմբակների իրականացրած տարեկան գործունեությունը, սաների ցուցաբերած արդյունքները:
Այս տարին ևս արգասաբեր էր և արդյունավետ: Դրա մասին էին վկայում տարբեր բնագավառներում սաների ձեռքբերումները. պարարվեստ, երգարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նկարչական արվեստ, շախմատ, կյոկուշինկայ կարատե: Միջազգային, հանրապետական ու մարզային մրցույթներում և մի շարք մրցաշարերում սաները գրանցել են լուրջ հաջողություններ` զբաղեցնելով մրցանակային բարձր հորիզոնականներ:
Կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեցին և իրականացվեցին քաղաքային, մարզային և տարածաշրջանային մի շարք տարաբնույթ միջոցառումներ, որոնք կարևոր դերակատարություն ունեցան սաների կրթադաստիարակչական աշխատանքների իրականացման գործընթացում, նպաստեցին ռազմահայրենասիրական դաստիարակությանը, մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը, ինչպես նաև ստեղծագործական ունակությունների զարգացմանը:
Հուլիսի 6-ին «Ընտանիք» կենտրոնում կայացած հաշվետու համերգին իրենց գեղարվեստական ելույթներով ներկայացան կենտրոնի և համայնքներում գործող պարարվեստի, ազգագրական երգ ու պարի, դուդուկի, մարտական, թատերական արվեստի, հագուստի մոդելավորման և վարսավիրական արվեստի խմբակների սաները: Գիտելիքների ստուգում, հաշվետու ելույթներ, ցուցահանդեսներ անցկացվեցին նաև Շիրակի մարզի Աշոցք, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Երազգավորս, Ցողամարգ գյուղական համայնքներում: Սաները հանդիսատեսի դատին հանձնեցին ուսումնական տարվա ընթացքում իրենց յուրացրած գիտելիքները, կարողությունները և կատարողական հմտությունները։ Տեսանելի էր մանկավարժների և սաների քրտնաջան աշխատանքի արդյունքը: Գնահատանքի և շնորհակալական խոսքեր հնչեցին կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ անշահախնդիր և անձնվեր աշխատանքի համար:
«Այստեղ ես իսկապես գտա ընտանեկան ջերմություն, իսկ տղաս կարողացավ իր սիրած բնագավառում ինքնադրսևորվել, գտնել իրեն: Այստեղ նրան շատ սիրեցին, ինքն էլ շատ սիրեց իր մանկավարժներին և բոլոր պարապմունքներին սիրով հաճախում է: Շնորհակալություն տնօրինությանը»,- նշեց իր խոսքում ծնող Մարգարիտ Մանուկյանը:
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը խրախուսական պատվոգրեր ու մրցանակներ հանձնեց շնորհալի և ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած սաներին՝ մաղթելով նրանց նորանոր մասնագիտական հաջողություններ:
Հ. Սարգսյան
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց