Այս ուստարվանից սկսած՝ Արցախի դպրոցների 5-7-րդ դասարաններում կներդրվի և կդասավանդվի դպրոցական ծրագրի ամենահայրենասիրական առարկաներից մեկը՝ ազգային երգ ու պարը։
Այս նպատակով Արցախում երկու փուլով մեկնարկեցին ուսուցիչների վերապատրաստումներ, որոնք իրականացվեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից։
Վերապատրաստումների առաջին փուլին մասնակցեց Ստեփանակերտի և Արցախի տարբեր շրջանների դպրոցների 17 ուսուցիչ՝ ծանոթանալով ազգային երգ ու պարի նրբություններին և ձեռք բերելով առարկան դասավանդելու նոր ու օգտակար հմտություններ։ Վերապատրաստման ծրագիրը ներառում էր ութական երգ և պար, այդ թվում՝ պարերգեր։ Վերապատրաստումների երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 26-ին և կավարտվի օգոստոսի 30-ին:
«Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը կներառվի Արցախի այն դպրոցներում, որոնց ներկայացուցիչները հաջողությամբ կհաղթահարեն քննությունները:
Նշենք, որ բացի արցախյան վերապատրաստումներից՝ օգոստոսի 14-18-ը Երևանում անցկացվեցին հավելյալ վերապատրաստումներ՝ ուղղված 6-7-րդ դասարանների ծրագիրը դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու որակի բարձրացմանը: Այս հավելյալ ծրագիրը ամբողջությամբ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի նախաձեռնությունն էր, որին մասնակցեց 60 ուսուցիչ (25-ը՝ Երևանից, 35-ը՝ ՀՀ մարզերից)։
Նյութի աղբյուրը. «Այբ» կրթական հիմնադրամ
Սիրելի՛ գործընկերներ, բոլորս էլ նկատում ենք, որ այսօրվա աշակերտները ծնվել են հեռախոսը ձեռքին: Նրանց ուշադրությունը պահելը դասական մեթոդներով դառնում է գրեթե անհնար, քանի որ նրանք սովոր են արագ փոփոխվող պատկերների…
Սիրելի՛ գործընկերներ, հաճախ նկատում եմ, որ երեխաները վախենում են ձեռք բարձրացնել կամ պատասխանել, որովհետև սարսափում են սխալվելուց և դրա հետևանքով ստացվող «ցածր գնահատականից» կամ ընկերների արձագանքից: Սակայն 21-րդ դարի կարևորագույն…
Հարգելի՛ գործընկերներ, Դասապրոցեսի կառավարումը միայն ակադեմիական գիտելիքի փոխանցումը չէ. այն առաջին հերթին մարդկային բարդ փոխհարաբերությունների կառավարում է: Հաճախ մենք բախվում ենք դասը խաթարող, ագրեսիվ կամ հակառակը՝ չափազանց պասիվ վարքի: Նախքան…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր մեր աշակերտները տեղեկատվություն ստանում են ավելի արագ, քան հասցնում են այն վերլուծել: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց լինել «տեղեկատվական հետախույզներ»: Իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ ես…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր կրթության գլխավոր մարտահրավերը ֆունկցիոնալ գրագիտությունն է: Մեր նպատակն է, որ աշակերտը ոչ թե պարզապես լուծի մաթեմատիկական վարժությունը, այլ կարողանա, օրինակ, խանութում հաշվել զեղչը կամ հասկանալ բարդ տեքստի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց