ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության և մշակույթի հարցերով տեղակալներին

Սեպտեմբերի 4, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 2-4-ն ընթացող «Թվային կրթության շաբաթ» ամենամյա համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության և մշակույթի հարցերով տեղակալների հետ։

Հանդիպումներին մասնակցել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը:

Կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիանինիի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության ոլորտում Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև շարունակական արդյունավետ համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում կազմակերպության կողմից ցուցաբերվող աջակցությանը: Կարևորվել է Հայաստանի բուհերում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների գործունեության արդյունավետության բարձրացումը և համագործակցության նոր ձևաչափերի նախանշումը:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է արհեստական բանականության աճող դերը կրթական համակարգում. Մասնավորապես՝ քննարկվել է Արհեստական բանականության սերունդ ծրագրի շրջանակում Հայաստանի փորձի հետազոտության («case study») հնարավորությունը: Նախարարի տեղակալն առաջարկել է Հայաստանում իրականացվող ծրագիրը դիտարկվել որպես օրինակելի և դրական փորձ՝ այլ երկրներում ներդնելու համար: Կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիանինին նշել է, որ հայկական կողմի առաջարկությունը հետաքրքիր է և կդիտարկվի իրականացման հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի՝ կրթության զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները, դրա շրջանակում իրականացվող նախաձեռնություններն ու ձեռքբերումները: Որպես հաջողված ծրագրի փորձառություն՝ առանձնացվել է Հայաստանում իրականացվող և ընդլայնման միտում ունեցող «Դպրոցական սնունդ» ծրագիրը:

Մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության կոնվենցիաների շրջանակում ընթացող նախաձեռնություններին և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին առնչվող մի շարք հարցերի:

Արտակարգ իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության համատեքստում անդրադարձ է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» ծրագրի շրջանակում Հայաստանի կողմից տրամադրվող շարունակական աջակցությանը: Վերահաստատվել է նույնաբնույթ այլ նախաձեռնություններում ներգրավվելու Հայաստանի պատրաստակամությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայտնել է, որ «Մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի 20-ամյակի կապակցությամբ 2025 թ․ նոյեմբերի 26-28-ը Երևանում կայանալու է «Մշակութային խաչմերուկ» խորագրով միջազգային համաժողով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…