ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կայուն զարգացման միջազգային 14-րդ մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն

Սեպտեմբերի 3, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Դուբայի քաղաքապետարանը ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի ծրագրի հետ (UN Habitat) համագործակցությամբ անցկացնում է Դուբայի Կայուն զարգացման միջազգային 14-րդ մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել կայուն զարգացմանը միտված լավագույն փորձը ու նորարարական լուծումները քաղաքաշինության, շինարարության, պարենի մատակարարման կայուն համակարգերի, մթնոլորտի աղտոտվածության նվազեցման, բնակավայրերի ենթակառուցվածքների պլանավորման և կառավարման ոլորտներում:
Մրցանակաբաշխության, մասնակցության չափանիշների և դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://www.dubaiaward.ae/ պաշտոնական կայքում, ինչպես նաև կից ներկայացվող տեղեկատվական թերթիկում: Դիմումների վերջնաժամկետը 2025 թ. հոկտեմբերի 17-ն է:

Լրացուցիչ մանրամասների համար հնարավոր է կապ հաստատել Դուբայի քաղաքապետարանի կոնտակտային անձնակազմից նախագծի պատասխանատուներ՝ Սուհեյլա Ալիի (hեռ. +971561023450, էլ. հասցե՝ sabadpa@dm.gov.ae) և Իբրահիմ Սախլեի (հեռ. +971503765823, էլ. հասցե՝ Sia_ialsakhle@dm.gov.ae) հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կկիսվեք փորձով՝ ինչպես եք համադրել ավանդականն ու ԱԲ-ն դասին:

    Թեմայի հեղինակ՝ Gayane1999

    Դասավանդումը և Արհեստական Բանականությունը Ես Գայանե Գրիգորյան եմ, դասավանդում եմ Երասխի միջնակարգ դպրոցում Հայոց լեզու և Գրականություն առարկաներ: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթության համակարգը վերջին տարիներին կանգնած է նոր մարտահրավերների առաջ.…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…