ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ավելի վաղ հավանության էր առաջացել ՀՀ կառավարության նիստում:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները կարևոր են և ուղղված են լեզվի կանոնակարգմանը և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Նախարարի դիտարկմամբ՝ կարևորագույն հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնավորումը։
«Սա մի խնդիր է, որի կարգավորման բացակայության ազդեցությունը մենք տեսնում ենք տարբեր ոլորտներում առաջ եկող գործնական հարցերով, որոնք պետության համար ռազմավարական ուղղություններում կարող են նույնիսկ որոշակի խոչընդոտներ առաջացնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունները կոչված են համապատասխան լիազորող նորմի սահմանմանը, որը ՀՀ կառավարությանը հնարավորություն կընձեռի հաստատել պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, ինչպես նաև համապատասխան հանձնաժողովի ձևավորման կարգն ու աշխատակարգը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նպատակն է նպաստել լեզվի զարգացմանը՝ կոնկրետ գործառությունների իրականացման շրջանակում զերծ մնալով անորոշություններից:
Առաջարկվող նախագծով փոփոխություն է իրականացվում նաև «գրական հայերենի կանոնարկում» հասկացության սահմանման մեջ՝ բացի նախկինում գործող սահմանումից ներառելով նաև «գործող զուգաձև կիրառությունների միօրինականացում» արտահայտությունը: Կարևորելով լեզվի կանոնարկման հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ պետական և հանրային կյանքում տարածված լեզվական տարաձևությունները վերաբերում են պետական և հանրային կյանքի տարբեր ոլորտներին: Ուստի, նախատեսվում է լեզվական կանոնարկման աշխատանքներում ներգրավել ոլորտային գերատեսչությունների և փորձագետների, որը հնարավորություն կտա բովանդակային և նպատակային քննարկումների արդյունքում ճիշտ որոշումներ կայացնել:
«Մշակվում է նաև լեզվական քաղաքականության հայեցակարգը, որն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման: Մի շարք միջոցառումներ են ձեռնարկվում, մասնավորապես, հայերենի թվային կենսունակության բարձրացման ուղղությամբ: Առհասարակ, շատ կարևոր ենք համարում հայերենի՝ պետական լեզվի կարգավիճակն ու կարծում ենք՝ այդ պահանջի ապահովումը պետք է ունենա կոնկրետ դրսևորումներ և գործիքակազմեր»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին՝ մասնավորապես անդրադառնալով կանոնարկման հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների՝ պարտադիր կիրառմանը:
«Լեզվի կոմիտեն այսօր էլ ունի խորհրդատվական դեր, քանի որ արդեն իսկ շրջանառում են տարբեր ուղեցույցներ և բովանդակային փաստաթղթեր, այդ թվում՝ պետական գերատեսչություններին: Բայց խոսքը պարզապես խորհրդատվական դերի մասին չէ: Մեզ համար սկզբունքային էր, որ սա լինի պարտադիր ուժ ունեցող ընթացակարգ: Այն որոշումները, որոնք կկայացվեն հանձնաժողովի կողմից, միանշանակ կլինեն պարտադիր կիրառման համար: Լիազորող նորմով նշված որոշումը վերապահված է Կառավարությանը, որն էլ ունի լիազորություն՝ ընդունելու նորմատիվ իրավական ակտեր, որոնց գործողությունը պարտադիր է այդ գործունեության շրջանակում ներառված մարմինների, գերատեսչությունների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս մոտեցումը ՀՀ կառավարության համար սկզբունքային հարց է։
ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է՝ հաջորդ փուլում «Լեզվի մասին» օրենքում շատ ավելի մեծածավալ փոփոխություններ են իրականացվելու, որը բխելու է լեզվական քաղաքականության հայեցակարգից։ Անդրադառնալով նախորդ տարվանից մեկնարկած նախաձեռնություններին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ աշխատանքներ են իրականացվում «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ» նոր ծրագրի մեկնարկի ուղղությամբ: Հիմք ընդունելով Եվրոպական խորհրդի լեզուների իմացության ու գնահատման ընդհանուր շրջանակը (Common European Framework of Reference for Languages) և նույն շրջանակի հայերեն տարբերակը՝ նախատեսվում է մշակել հայերենի առանձնահատկություններից բխող՝ հայերենի իմացությունը ստուգող և գնահատող վեցաստիճան էլեկտրոնային համակարգ: Նախարարի խոսքով՝ չափորոշիչներն արդեն մշակված են, այժմ առաջադրանքներն են մշակվում, որից հետո համակարգը կգործի: Մյուս կարևոր ծրագիրը, նախարարի դիտարկմամբ, վերաբերում է հայերենի ընթեռնելիությանը: Ընթեռնելիության ինդեքսի մեթոդաբանությամբ այժմ այն փորձարկվում է դասագրքերի միջոցով՝ պարզելու, թե որքանով է դասագրքերի լեզուն հասկանալի և ընթեռնելի կոնկրետ տարիքային խմբերի երեխաների համար: Նախարարը նաև կարևորել է թվային տիրույթում հայերենի ներկայացվածության մեծացմանն ուղղված աշխատանքները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կընդգրկվի խորհրդարանի հերթական նիստերի օրակարգում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Հարգելի՛ ուսուցիչներ եկեք միասին քննարկենք ներառականությունը և արժեքային դաստիարակությունը դպրոցում: Այսօրվա կրթական համակարգը պարտավորվում է ոչ միայն գիտելիք փոխանցել, այլև ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր կարողություններից, սոցիալական…
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան