ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Հունիսի 4, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։

Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը: Բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը, Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան) և Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան):

Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ներկայացուցիչներ Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը։

Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ օլիմպիադային 36 երկրի ավելի քան 860 աշակերտ է մասնակցել։ Ըստ օլիմպիադայի կարգի՝ մրցանակային տեղերը շնորհվել են` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրից 6 լավագույն մասնակիցների արդյունքները։

Նշենք, որ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն