ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի Գևորգ Արշակյանի անվան դպրոցում նշվել է Այբբենարանի ավարտական միջոցառումը

Մայիսի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Երևանի Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների «Հրաժեշտ Այբբենարանին» տոնական միջոցառմանը:

Միջոցառմանը հրավիրված էին նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, ԲԴԽ անդամներ, պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:

Երեխաները հանդես են եկել Մաշտոցյան այբուբենին նվիրված ելույթներով, ազգային երգերի ու պարերի կատարումներով: Որպես միջոցառման ամփոփում՝ երեխաները կիսվել են իրենց նվիրական երազանքներով:

Նրանց իր բարեմաղթանքն է հղել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը. «Ցանկանում եմ, որ միշտ լավ սովորեք, ունենաք բազում հետաքրքրություններ, վայելեք ձեր մանկության յուրաքանչյուր վայրկյանը»:

Միջոցառման ավարտին պաշտոնյաները նորավարտ առաջին դասարանցիներին նվիրել են խորհրդանշական՝ օրհնված «Ա» տառեր, շնորհավորել Այբբենարանն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել կանաչ ճանապարհ:

Նշենք, որ Երևանի թիվ 22 դպրոցը 44-օրյա պատերազմի հերոս, ԵՊՀ լավագույն ուսանող, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունով անվանակոչվել է 2022 թվականի հունիսի 21-ին՝ Երևանի ավագանու միաձայն որոշմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…