ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց:
Ատեստավորման ընթացքին այսօր հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ…
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 17 հազարը, կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք նաև անհրաժեշտ ճշտումներ ենք արել, որպեսզի հասկանանք այն երեխաների շրջանակը, որոնք դեռևս կարող են կրթության կազմակերպման խնդիր ունենալ։ Ամբողջությամբ հոգացել ենք նաև բուհերի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին:
Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և…
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մեկնարկել է նոր ծրագիր 4-10 տարեկան երեխաների ծնողների համար:
Ծնողական դպրոցի գլխավոր նպատակն է խորհրդատվությամբ և մեթոդական ցուցումներով օգնել ծնողին երեխայի դաստիարակության գործում, փոխանցել նրան նոր գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են արդյունավետորեն կազմակերպելու երեխայի ուսումնառության գործընթացը, նպաստել ուսուցիչների կամ դաստիարակների հետ ծնողների երկխոսությանը:
Ծնողական դպրոցի առաջին դասընթացը նվիրվելու…
Նախորդ շաբաթ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Գիտական կենտրոնի ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնել, որ կենտրոնի հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գիտական և հետազոտական գործունեության բնականոն ընթացքը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև «Հոգեկան առողջություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն Հայաստանի դպրոցներում» ծրագրի շրջանակում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Վիրջինիա Հովհաննիսյանը:
…ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն:
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Մրցանակաբաշխությունն անցկացվում…
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով:
Նմանօրինակ կենտրոնների շարքում հերթականն Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն այսօր մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր…
Երևանի պետական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոն:
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի…
Ներածություն Մաթեմատիկան շատ աշակերտների համար թվում է բարդ և վերացական: Ես իմ աշխատանքում կիրառում եմ CPA (Concrete-Pictorial-Abstract) մոդելը, որն օգնում է երեխային «տեսնել» և «շոշափել» մաթեմատիկան նախքան թվերով գործողություններ անելը:…
Շախմատի դասավանդման նոր չափորոշչային պահանջները ենթադրում են անցում զուտ տեղեկատվական ուսուցումից (քայլերի անգիր անում) դեպի կարողունակահենք կրթություն: Ստորև ներկայացված են այն հիմնական մեթոդներն ու հնարները, որոնք ապահովում են ակադեմիական գիտելիքի…
Միջառարկայական կապերը դպրոցում Ժամանակակից կրթական համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում միջառարկայական կապերի ապահովումը: Այն ենթադրում է տարբեր առարկաների միջև բովանդակային և մեթոդական փոխկապակցվածություն, որի շնորհիվ աշակերտները գիտելիքը ընկալում են ոչ…
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ․ Ինչպես գիտենք, սմարթ-էկրանը ՏՀՏ գործիքակազմի կիրառման լավագույն գործիքն է, որի շնորհիվ մենք կարողանում ենք դասերը դարձնել ինտերակտիվ, հետաքրքիր ու հեեշտ: Այն հիմնված է Էլեկտրոնային հարթակների և…
Հարգելի գործընկերներ, Մեր մանկավարժական գործունեության ընթացքում մենք օգտվել ենք բազմաթիվ աղբյուրներից․ գրքեր, թերթեր, ամսագրեր, հոդվածներ և այլն: Սակայն այսօր, ի լրումն այդ աղբյուրների, ունենք նաև «Աշխարհացույց» կրթական հարթակ, որի հայտնվելը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց