Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունները:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Քթրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցվել է 2022թ. գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում ՀՀ ծրագրերի և միջոցառումների կատարման վերաբերյալ:
Նշվել է, որ Գիտության կոմիտեի կողմից աշխատանքներն իրականացվել են 4 ուղղությամբ՝ ենթակառուցվածքների բարելավում, մարդկային ռեսուրսների զարգացում, պետական ֆինանսավորման արդյունավետություն և իրավական դաշտի կարգավորում:
2022թ. հունվարի 1-ից զգալիորեն ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը՝ 2021թ. մայիսի 13-ին ՀՀ կառավարության հաստատած 2022-2025թթ. բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի ատեստավորման գործընթացի արդյունքներով:
Հայտարարվել է գիտաշխատողների որակավորման բարձրացմանը և երիտասարդ կադրերի ներգրավմանը միտված 4 մրցույթ: Մասնավորապես, առաջին անգամ կազմակերպվել է «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» միջազգային մրցույթ, որի արդյունքում 2022թ. հոկտեմբերից ֆինանսավորվել է արտերկրից ՀՀ տեղափոխված 5 գիտնական՝ 60 ամիս տևողությամբ, յուրաքանչյուրը՝ 175 մլն ՀՀ դրամ:
Առաջին անգամ անցկացվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթ, ֆինանսավորվել են 11 երկրից 18 գիտնականի ներկայացրած թեմաներ: Յուրաքանչյուր ծրագրին 5 տարվա համար հատկացվում է մինչև 152.5 մլն ՀՀ դրամ, որի որոշակի մասն ուղղվում է լաբորատոր միջավայրի բարեկարգմանը: Կազմակերպվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ, ֆինանսավորվել են 26 ասպիրանտի և հայցորդի հետազոտական ծրագրեր: Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագրով ֆինանսավորվել է 35 հայտ: Նշված 4 մրցույթով ընտրված 86 ծրագրից 69-ի ղեկավարները մինչև 35 տարեկան գիտնականներ են, ծրագրերում ներգրավված 286 անձից 211-ը երիտասարդներ են։
Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի արդյունքում 15 գիտական կազմակերպության տրամադրվել է 2 մլրդ 933 մլն ՀՀ դրամ՝ ֆինանսավորվել է 28 հայտ: 2022թ. փետրվարի 11-ից ուժի մեջ է մտել «ՀՀ և ԵՄ միջև ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը: «Ծրագրի շրջանակում 2021-2022թթ. ՀՀ կազմակերպությունների կողմից ներգրավվել են 2,729,236.25 եվրո դրամաշնորհային միջոցներ: Համագործակցության հուշագիր է ստորագրվել Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան ազգային-գիտական հիմնադրամի հետ:
Զեկուցվել է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեությունն ուղղված է եղել համակարգի բարելավմանը: Նախաձեռնվել է գիտական կոչումների շնորհման կարգի փոփոխություն, մշակվել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծ, ձեռնարկվել են ասպիրանտական կրթության իրավական դաշտի լավարկմանը և ՀՀ գիտական պարբերականների որակի վերահսկմանը միտված քայլեր: Ընթացքի մեջ են գրագողության դեմ պայքարի համակարգչային նոր ծրագրի ներդրման աշխատանքները: Վերանայվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի գիտական ամսագրերի ցանկը, դուրս է մնացել 9 պարբերական: Շնորհվել է գիտությունների թեկնածուի 166 վկայագիր, դոցենտի կոչման 86 դիպլոմ, գիտությունների դոկտորի 10 վկայագիր և պրոֆեսորի կոչման 18 դիպլոմ։
Կատարված աշխատանքների վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են պետական խթանման ծրագրերով ստեղծվող գիտական արտադրանքի և ենթակառուցվածքի զարգացմանը, գիտություն-արտադրություն կապի ապահովմանը, համակարգաստեղծ ծրագրերի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը կարևորել է գիտաշխատողների ատեստավորման և արդյունքում՝ աշխատավարձերի բարձրացման մեխանիզմի գործարկումը, ինչը կխթանի ոլորտի զարգացումը: Արձագանքելով՝ Գիտության կոմիտեի նախագահը զեկուցել է, որ 2010թ. ի վեր գիտաշխատողների աշխատավարձերի նորմավորում չի եղել, և ատեստավորման ու դրան համարժեք՝ աշխատավարձի բարձրացման գործընթացը լինելու է շարունակական:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գիտաշխատողների որակավորման բարձրացման ու երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրերին և նշել, որ պետք է աշխատել Հայաստանում գիտությամբ զբաղվելու պայմանների զարգացման և գիտական ենթակառուցվածքի գրավչության բարձրացման ուղղությամբ:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող մյուս բարեփոխումների ընթացքի վերաբերյալ ևս:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան